Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.09.2009

Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա` 0:2

Սեպտեմբերի 5-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականն ուժերը չափեց Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային ընտրանու հետ: Արդեն 5-րդ րոպեին մեր տղաները ստիպված էին գնդակը հանել սեփական դարպասից. հյուրերի կազմում արդյունքի հասավ Սենիջադ Իբրիչիչը: Առաջին կեսի ավարտից 8 րոպե առաջ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ, սակայն Էդին Ջեկոյի հարվածը շեղ ստացվեց: Այդ պահից հետո Հայաստանի հավաքականն ակտիվացավ և մի քանի անգամ սպառնաց մրցակցի դարպասին, բայց վերականգնել հավասարակշռությունը այդպես էլ չհաջողվեց: 74-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Զլատան Մուսլիմովիչը խփեց իր թիմի երկրորդ գնդակը: Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց 0:2 հաշվով և վաստակած մեկ միավորով եզրափակում է 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը:

ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ 0:2 (0:1)

Երեւան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար`
Էրիկ Բրամհաար (Հոլանդիա)
Գոլերը` Սենիջադ Իբրիչիչ, 5; Զլատան Մուսլիմովիչ, 74
Չիրացված 11-մետրանոց` Էդին Ջեկո, 34

ՀԱՅԱՍՏԱՆ` Գևորգ Կասպարով, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Ալեքսանդր Թադևոսյան, Աղվան Մկրտչյան, Արթուր Եդիգարյան (Հիրաչ Յագան, 75), Արարատ Առաքելյան (Վահագն Մինասյան, 66), Արման Քարամյան, Արտավազդ Քարամյան, Հենրիխ Մխիթարյան, Եղիա Յավրույան (Հովհաննես Գոհարյան, 46)

Պահեստայիններ`
Ստեփան Ղազարյան, Դավիթ Գրիգորյան, Հրայր Մկոյան, Էդուարդ Կակոսյան

Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ` Նեմանյա Սուպիչ, Էմիր Սպահիչ, Սաֆետ Նադարևիչ, Սանել Ջահիչ, Սեջադ Սալիհովիչ, Ադմիր Վլադավիչ, Սամիր Մուրատովիչ (Միրալեմ Պյանիչ, 64), Էլվիր Ռահիմիչ, Սենիջադ Իբրիչիչ (Զլատան Բայրամովիչ, 84), Վեդադ Իբիշևիչ (Զլատան Մուսլիմովիչ, 68), Էդին Ջեկո

Պահեստայիններ` Ասմիր Բեգովիչ, Ադնան Մրավաց, Միրկո Հրգովիչ, Դարիո Դամյանովիչ,

Գլխավոր մարզիչ` Միրոսլավ Բլաժևիչ

Զգուշացումներ` Գևորգ Կասպարով, 33, Արտավազդ Քարամյան, 59, Զլատան Բայրամովիչ, 86, Ռոբերտ Արզումանյան, 88, Հենրիխ Մխիթարյան, 90+2


Վարդան Մինասյան, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

«Իհարկե ես գոհ չեմ հանդիպման արդյունքից: Երբ մրցակցի կազմում խաղում են այսպիսի բարձրակարգ հարձակվողներ, ապա պետք է շատ զգոն լինել: Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի բոլոր հարձակվողները հանդես են գալիս գերմանական Բունդեսլիգայի առաջնությունում, և նրանք չեն ներում, երբ մրցակիցը սխալվում է:

Ե′վ պաշտպանվում են ամբողջ թիմով, և′ հարձակվում: Այս անգամ պաշտպանությունում մենք թերացանք: Հնարավոր է, ինչ-որ չափով խաղի վրա ազդեց նաև Արարատ Առաքելյանի վնասվածքը, որի հետևանքով նա փոխարինվեց: Ընդմիջմանը մենք խաղադաշտ դուրս բերեցինք Հովհաննես Գոհարյանին, ով պետք է արագություն հաղորդեր մեր գրոհներին, սակայն չստացվեց: Ինչ վերաբերում է Հիրաչ Յագանին, ապա նա մեկ օր առաջ լավ էր խաղացել երիտասարդական հավաքականի կազմում, և այս մրցավեճում մենք նրան 15 րոպե խաղալու հնարավորություն տվեցինք: Այստեղ ես ոչինչ արտառոց չեմ տեսնում»

Միրոսլավ Բլաժևիչ, Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Այսօր մենք հանդիպեցինք շատ բարդ մրցակցի հետ, և կարող եմ ասել, որ իմ մարզչական կարիերայում այսպիսի խաղեր շատ քիչ են եղել: Ես նկատի ունեմ այն, որ քիչ թիմեր կան, որոնք այդպես արագ են սկսում իրենց հարձակվողական գործողութոյւնները: Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք հաղթում էինք 1:0 հաշվով, ես համոզված չէի, որ մենք հաղթանակ կտանենք: Ես շատ ուրախ եմ այսօրվա արդյունքի համար:

Իվո Շուշակի հետ ես չեմ խորհրդակցել այս հանդիպումից առաջ, և սովորություն էլ չունեմ մրցակցի մասին տեղեկատվություն հավաքել: Ինձ մտահոգում է միայն իմ թիմը, և կարող եմ ասել, որ ես շատ լավ թիմ ունեմ: Իսկ եթե համեմատենք այս թիմը ու Խորվաթիիայի հավաքականը, որը ես ժամանակին մարզել եմ, ապա համարում եմ, որ Խորվաթիայի ընտրանին ավելի զորեղ էր»:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel