Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.09.2009

Բելգիայի հավաքականը Երևան կժամանի այսօր

Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականը 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի շրջանակներում սեպտեմբերի 9-ին կհանդիպի Բելգիայի ազգային ընտրանու հետ: Խաղը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 21:00-ին: Բելգիայի ազգային ընտրանին Երևան կժամանի այսօր երեկոյան և կհանգրվանի «Գոլդեն Փալաս» հյուրանոցում: Սեպտեմբերի 8-ին` ժամը 18:00-ին, Բելգիայի հավաքականը նախախաղային մարզում կանցկացնի «Հանրապետական» մարզադաշտում: Լրագրողները կարող են ներկա գտնվել մարզմանը միայն առաջին 15 րոպեի ընթացքում: Նախախաղային մարզման ավարտից հետո «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Բելգիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ֆրանսուա Վերկոտերենի մամուլի ասուլիսը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel