13.09.2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2009 թ. սեպտեմբերի 11-ից սկսվում է լրագրողների հավատարմագրում` սեպտեմբերի 19-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք 2011 թվականի կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Ֆինլանդիա կանանց ազգային հավաքականների հանդիպումը լուսաբանելու համար:
Հավատարմագրերը տրվելու են անվանական եւ միայն նշված հանդիպման համար:
Հավատարմագրման համար անհրաժեշտ է ՀՖՖ մամուլի քարտուղարի անունով ներկայացնել լրատվամիջոցի ղեկավարի դիմումը` կնքված եւ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, որտեղ նշված է հավատարմագրվողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը։
- Արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է ներկայացնեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում իրենց հավատարմագրի պատճենը։
- Ոչ մարզական թերթերից, ամսագրերից, գործակալություններից, ռադիոընկերություններից, հեռուստաընկերություններից կարող է հավատարմագրվել միայն 2 /երկու/ լրագրող։
- Մարզական թերթերը, ամսագրերը, գործակալությունները, ռադիոընկերությունները կարող են հավատարմագրել 3 /երեք/ լրագրող։
- Ֆուտբոլային թերթերը, ամսագրերը, գործակալությունները կարող են հավատարմագրել 4 /չորս/ լրագրող։
- Ֆոտոգործակալությունները կարող են հավատարմագրել 3 /երեք/ լուսանկարիչ։
Փաստաթղթերը պետք է ՀՖՖ ներկայացնել մինչեւ 2009 թ. սեպտեմբերի 17-ը։
Ուշացումով եւ թերի ներկայացված փաստաթղթերով հավատարմագրում չի իրականացվի։