Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

19.09.2009

Հայաստան – Ֆինլանդիա 0:4

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ կանանց 2011թ. աշխարհի առաջնության խաղարկության 7-րդ ընտրական խմբի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը: Հյուրերը ակտիվ սկսեցին հանդիպումը և արդեն առաջին րոպեին Սաննա Տալոնենը գլխի հարվածով գրավեց մեր հավաքականի դարպասը: Նույն Տալոնենը 44-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը: 78-րդ րոպեին աչքի ընկավ Մայա Սաարին, դիպուկ իրացնելով տուգանային հարվածը: Հանդիպման վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած Սաննա Մալասկան: Հայաստանի կանանց ազգային հավաքականը զիջեց 0:4 հաշվով:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՖԻՆԼԱՆԴԻԱ 0:4 (0:2)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար`
Միհաելա Գուրդոն Բաշիմամովիչ (Խորվաթիա)

Գոլերը`
Սաննա Տալոնեն, 1, 40, Մայա Սաարի, 78, Սաննա Մալասկա, 89

ՀԱՅԱՍՏԱՆ` Աննա Կարապետյան, Սյուզաննա Սայադյան, Արմինե Խաչատրյան, Մարինե Կարապետյան, Անի Ղուկասյան, Լիլիթ Կարապետյան (Քրիստինե Հակոբյան, 83), Վարդինե Խանզատյան, Լուսինե Հովհաննիսյան (Մարիամ Ստեփանյան, 68), Քրիստինե Մանգասարյան (Էլեոնորա Դավթյան, 90+3), Քրիստինե Ալեքսանյան, Գայանե Կոստանյան

Պահեստայիններ` Քրիստինե Սարգսյան, Արուսյակ Եփրեմյան, Հռիփսիմե Երեմյան, Ալիսա Խաչատրյան

Գլխավոր մարզիչ` Սամվել Ադամյան

ՖԻՆԼԱՆԴԻԱ` Մինա Մերիլուոտո, Պետրա Վյալմա, Մայա Սաարի, Միա Նիեմի, Տինա Սալմեն, Կատրի Նոկսո-Կոյվիստո, Անիկա Սյոլունդ (Նինա Հիետայնեն, 73), Անա-Կաիսա Ռանտանեն, Սաննա Տալոնեն, Աննա Վեստերլունդ (Սաննա Մալասկա, 79), Սուսաննա Լեհտինեն (Էսի Սայնիո, 46)

Պահեստայիններ` Տինյա-Ռիկա Կորպելա, Տույա Հյույուրունեն, Յանա Լյույուտիկայնեն, Լինդա Սալստրյոմ

Գլխավոր մարզիչ` Միխայել Կոլդ

Զգուշացում` Մարիամ Ստեփանյան, 90+2

Խաղից հետո

Սամվել Ադամյան, Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ

«Շնորհավորում եմ Ֆինլանդիայի հավաքականին հաղթանակի արթիվ: Շատ ամուր և կազմակերպված թիմ էր: Մենք, ընդհանուր առմամբ, վատ չխաղացինք, սակայն Ֆինլանդիայի հավաքականը կարգով շատ ավելի բարձր է և մեծ առավելություն ուներ հանդիպման ընթացքում: Սա առաջին լուրջ փորձն էր մեր հավաքականի համար և հուսով եմ, որ հետագայում մենք ավելի վստահ հանդես կգանք»:

Միխայել Կոլդ, Ֆինլանդիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ


«Այսօր դժվար հանդիպում ստացվեց մեզ համար: Հայաստանի հավաքականը պայքարեց ամբողջ հանդիպման ընթացքում և միայն մեր թիմի բարձր կարգի շնորհիվ հաջողվեց խփել չորս գնդակ; Ես գոհ եմ հաշվից, չնայած կարող էինք ևս մի քանի անգամ գրավել մրցակցի դարպասը»:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel