Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

21.09.2009

Հունգարիա – Հայաստան 4:0. Եվրոպայի կանանց մինչև 19տ. առաջնություն

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականը իր երկրորդ հանդիպումը անցկացրեց  Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Մեր ընտրանին մրցեց դաշտի տերերի` հունգարուհիների հետ և պարտություն կրեց` 0:4 հաշվով: Առաջին խաղակեսում երկու անգամ աչքի ընկավ Կոպաչին, գրավելով մեր հավաքականի դարպասը 17-րդ և 41-րդ  (11-մետրանոց) րոպեներին: Երկրորդ խաղակեսի վերջնամասում, 74-րդ րոպեին Դեմետերը և 81-րդ րոպեին Վեսժոսը ապահովեցին դաշտի տերերի հաղթանակը:
8-րդ խմբի երկրորդ խաղում Բելգիայի հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն` 4:2 հաշվով:
Երկու տուրերից հետո խմբի մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը` 1. Բելգիա - 6 միավոր, 2. Հունգարիա -6, Լատվիա - 0, Հայաստան -0:
Սեպտեմբերի 24-ին Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականը կմրցի Լատվիայի ընտրանու հետ:

 

 

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel