Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

24.09.2009

«Արարատը» տիրացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին

Սեպտեմբերի 24-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղարկությունը: Պատվավոր ավարը խաղարկեցին «Փյունիկն» ու «Արարատը»: 6-րդ րոպեին Մարկոս Պիզելին դիպուկ իրացրեց տուգանային հարվածը: Հաշիվը մնաց անփոփոխ մինչև ընդմիջումը: Երկրորդ խաղակեսի սկզբմամասում հինգ րոպեի ընթացքում երկու անգամ աչքի ընկավ «Արարատի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը:
Հաղթանակ տանելով 2:1 հաշվով, «Արարատն» առաջին անգամ իր պատմության մեջ տիրացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին:

ՓՅՈՒՆԻԿ-ԱՐԱՐԱՏ 1:2 (1:0)
Երևան, «
Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Կարեն Նալբանդյան
Գոլերը` Մարկոս Պիզելի, 6, Արտակ Գրիգորյան, 52, 57

ՓՅՈՒՆԻԿ` Էդվարդ Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Յուսպաշյան (Հայկ Չիլինգարյան, 47), Վահե Ղասաօղլյան, Արտակ Անդրիկյան, Արամ Հովսեփյան, Գագիկ Պողոսյան (Տիգրան Վարդանյան, 73), Կամո Հովհաննիսյան (Խորեն Մանուչարյան, 80), Նորայր Սահակյան, Մարկոս Պիզելի, Ալբերտ Հովակիմյան

Պահեստայիններ` Գրիգոր Մելիքսեթյան, Գևորգ Խաչատրյան, Անդրանիկ Կարապետյան, Սեդրակ Շահբազյան

Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

ԱՐԱՐԱՏ` Գևորգ Պրազյան, Ռաֆայել Սաֆարյան, Գորան Օբրադովիչ, Ռոման Հարկուշա, Վիրաբ Մեյթիխանյան, Դավիթ Գրիգորյան, Դեյան Սայնովիչ (Արկադի Չիլինգարյան, 77), Վալերի Ցիգանենկո (Արթուր Մինասյան, 90), Խալեդ Ռաջաբ, Արթուր Պետրոսյան, Արտակ Գրիգորյան (Գեորգի Կրասովսկի, 86)

Պահեստայիններ` Ջիոֆակ Միլլեր, Կարեն Ավոյան, Գևորգ Նռանյան, Արա Հովահաննիսյան

Գլխավոր մարզչի պաշտոնակատար` Ալբերտ Սաֆարյան

Զգուշացումներ` Ռոման Հարկուշա, 26, Գագիկ Պողոսյան, 45+1, Ռաֆայել Սաֆարյան, 53, Վալերի Ցիգանենկո, 89

   

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel