Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.10.2009

Սերիցլևը հրապարակեց Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը

Հոկտեմբերի 7-ից 12-ը Հայաստանի երիտասարդական հավաքականը ուսումնա-մարզական հավաք կանցկացնի «Ռեժինե» հյուրանոցում: Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ հրապարակեց ընտրանու կազմը, որը կնախապատրաստվի հոկտեմբերի 13-ին կայանալիք 2011թ.Եվրոպայի առաջնության Թուրքիա-Հայաստան ընտրական հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Թուրքիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա Էսկիշեհիր քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում, ժամը 21:00-ին:


Ստորև ներկայացնում ենք Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը`

Դարպասապահներ

Գևորգ Պրազյան («Արարատ»)
Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»)

Պաշտպաններ

Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»)
Արտակ Անդրիկյան («Փյունիկ»)
Գագիկ Դաղբաշյան («Բանանց»)
Լևոն Հայրապետյան («Համբուրգ», Գերմանիա)
Արտակ Եդիգարյան («Փյունիկ»)

Կիսապաշտպաններ

Արամ Բարեղամյան («Բանանց»)
Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»)
Էդգար Մալաքյան («Փյունիկ»)
Մասիս Ոսկանյան («Բրյուգե», Բելգիա)
Նարեկ Դավթյան («Ուլիս»)

Հարձակվողներ

Գևորգ Ղազարյան («Փյունիկ»)
Հիրաչ Յագան («Ստանդարդ», Բելգիա)
Ալբերտ Թադևոսյան («Փյունիկ»)

Ստորև ներկայացնում ենք մարզումների ցուցակը`

07.10.09 10:00 մարզում «Նաիրի» մարզադաշտ
17:00 մարզում «Նաիրի» մարզադաշտ
08.10.09 10:00 մարզում «Նաիրի» մարզադաշտ
17:00 մարզում «Նաիրի» մարզադաշտ
09.10.09 17:00 մարզում «Նաիրի» մարզադաշտ
10.10.09 10:00 մարզում «Նաիրի» մարզադաշտ
11.10.09 17:00 մարզում «Նաիրի» մարզադաշտ
12.10.09 08:00 մեկնում Թուքրիա
19:00 մարզում «Աթաթուրք» մարզադաշտ
13.10.09 21:00 խաղ Թուրքիա-Հայաստան

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel