Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.10.2009

2010թ. Աշխարհի Գավաթ. Հայաստան - Իսպանիա 1:2

Հոկտեմբերի 10-ին 2010թ Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, հանդիպեց Իսպանիայի ընտրանու հետ:
Հյուրերը բացեցին հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին. Սեսկ Ֆաբրեգասը վարպետորեն ուղարկեց գնդակը դարպասի հեռավոր անկյունը: 59-րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Ռոբերտ Արզումանյանը գլխի հարվածով գրավեց Ռեյնայի դարպասը: 5 րոպե անց Եվրոպայի չեմպիոնները վաստակեցին 11-մետրանոցի իրավունք: Գնդակին մոտեցավ Մատան և առաջ մղեց իր թիմին:
Հայաստանի հավաքականը պարտվեց 1:2 հաշվով և չորս միավորով զբաղեցնում է խմբում վերջին տեղը:

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՍՊԱՆԻԱ 1:2 (0:1)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար`
Իրժի Յեխ (Չեխիա)
Գոլերը` Ռոբերտ Արզումանյան, 59; Ֆրանսեսկ Ֆաբրեգաս, 33, Խուան Մանուել Մատա, 64-11մ

ՀԱՅԱՍՏԱՆ` Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան, Աղվան Մկրտչյան, Արթուր Եդիգարյան (Արարատ Առաքելյան, 75), Կառլեն Մկրտչյան, Արման Քարամյան, Արտավազդ Քարամյան, Մարկոս Պիզելի (Արտակ Դաշյան, 67), Հովհաննես Գոհարյան (Սամվել Մելքոնյան, 61)

Պահեստայիններ` Գևորգ Կասպարով, Էդուարդ Կակոսյան, Վահագն Մինասյան, Եղիա Յավրույան

Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

ԻՍՊԱՆԻԱ` Խոսե Մանուել Ռեյնա, Իգնասիո Մոնրեալ, Կարլոս Մարչենա (Խերարդ Պիկե, 46), Կարլես Պույոլ, Չավի Էռնանդես, Ֆեռնանդո Տորես (Ալվարո Նեգրեդո, 55), Ֆրանսեսկ Ֆաբրեգաս, Սանտյագո Կասորլա, Խուան Մանուել Մատա (Անդրես Ինիեստա, 68), Սերխիո Ռամոս, Մարկոս Սեննա

Պահեստայիններ`
Իկեր Կասիլյաս, Խավյեր Ալոնսո, Անդոնի Իրաոլա, Ալբերտ Ռիերա

Գլխավոր մարզիչ` Վիսենտե դել Բոսկե

Զգուշացումներ` Կարլոս Մարչենա, 18, Ռոման Բերեզովսկի, 63, Սամվել Մելքոնյան, 65, Սարգիս Հովսեփյան, 87

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel