Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.10.2009

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները մեկնեցին Թուրքիա

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները մեկնեցին Թուրքիա: Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանեց Բուրսա քաղաքի «Հոլիդեյ Ին» հյուրանոցում, իսկ երիտասարդական հավաքականը մեկնեց Էսքիշեհիր քաղաք: Հոկտեմեբրի 14-ին 2010թ. Աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ ընտրական խմբի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտում կհանդիպի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ մեկ օր առաջ երիտասարդները ուժերը կչափեն տանտերերի հետ Էսքիշեհիրի «Աթաթուրք» մարզադաշտում:

Թիմերը մեկնել են Թուրքիա հետևյալ կազմերով`

Հայաստանի ազգային հավաքական`

Դարպասապահներ`

Ռոման Բերեզովսկի («Խիմկի»)
Գևորգ Կասպարով («Ուլիս»)

Պաշտպաններ`

Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Վահագն Մինասյան («Փյունիկ»)
Հրայր Մկոյան («Ուլիս»)
Էդուարդ Կակոսյան («Բանանց»)
Աղվան Մկրտչյան («Միկա»)

Կիսապաշտպաններ`

Արարատ Առաքելյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)
Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)

Հարձակվողներ`

Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)
Եղիա Յավրույան («Մաքքաբի» Թել-Ավիվ, Իսրայել)
Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս)
Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Սամվել Մելքոնյան («Բանանց»)
Մարկոս Պիզզելի («Փյունիկ»)

Հայաստանի երիտասարդական հավաքական

Դարպասապահներ

Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»)
Արմեն Ֆիշյան («Միկա»)

Պաշտպաններ

Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»)
Արտակ Անդրիկյան («Փյունիկ»)
Գագիկ Դաղբաշյան («Բանանց»)
Լևոն Հայրապետյան («Համբուրգ», Գերմանիա)
Արտակ Եդիգարյան («Փյունիկ»)

Կիսապաշտպաններ

Արամ Բարեղամյան («Բանանց»)
Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»)
Էդգար Մալաքյան («Փյունիկ»)
Մասիս Ոսկանյան («Բրյուգե», Բելգիա)
Նարեկ Դավթյան («Ուլիս»)
Արտակ Դաշյան («Բանանց»)

Հարձակվողներ

Սարգիս Նասիբյան («Բանանց»)
Հիրաչ Յագան («Ստանդարդ», Բելգիա)
Ալբերտ Թադևոսյան («Փյունիկ»)

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց «փակ մարզում», «Բուրսասպոր» թիմին պատկանող մարզաբազայում: Բալոր 18 ֆուտբոլիստները մասնակցեցին մեկ ժամ տևողությամբ մարզմանը:
Հոկտեմեբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումը կանցկացնի Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 21:30-ին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel