Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.10.2009

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնություն. Հայաստան-Շոտլանդիա 1:6

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը անցկացրեց երկրորդ հանդիպումը Ավստրիյաում շարունակվող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր տղաները հանդիպեցին Շոտլանդիայի հավաքականի հետ և պարտվեցին 1:6 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Ժորա Ստեփանյանը: Հակարակորդի կազմում երկու գնդակ խփեց Ֆորեստը, աչքի ընկան նաև Ինմանը, Մաքհյուն, Բյորնսը և Ուիլսոնը:
Ռումինիայի հավաքականը 4:0 հաշվով առավելության հասավ Ավստրիայի ընտրանու նկատմամբ:
Երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Շոտլանդիայի հավաքականը, 3-ական միավոր են վաստակել Ռումինիան ու Ավստրիան: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկու պարտությունով չորրորդ տեղում է:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel