Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.10.2009

Վարդան Մինասյան «Ինձ 90 տոկոսով պարզ է, թե ովքեր են դուրս գալու հիմնական կազմում»

Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր հոկտեմեբրի 14-ին կայանալիք 2010թ. Աշխարհի գավաթի խաղարկության Թուրքիա-Հայաստան հանդիպմանը:
«Ոչ մի հատուկ նախապատրաստական ծրագրով մենք չենք մարզվում, պատրաստվում ենք այնպես, ինչպես մյուս թիմերի հետ հանդպումներին: Քանի որ արդյունքը կողմերի համար վճռորոշ դեր չի խաղում, կարծում եմ, որ ֆուտբոլիստների գործողությունների մեջ կաշկանդվածություն չի լինի, սակայն պատասխանատվության զգացումը միևնույն է կա, քանի որ սա պաշտոնական հանդիպում է»:
«Ինչ վերաբերովում է կազմի ընտրությանը, ապա ինձ 90 տոկոսով պարզ է, թե ովքեր են դուրս գալու հիմնական կազմում: Իսպանիայի հավաքականի հետ հանդիպման համեմատ կարող է լինի երկու փոփոխություն»:
«Երկրպագուների գործոնը մեծ ազդեցութոյւն ունի թիմի խաղի վրա, և Թուրքիայի դեպքում առավել ևս, եթե հիշենք թե ինչպես կրքոտ երկրպագուներ ունի թիմիը, թե սեփական հարկի տակ, թե արտագնա հանդիպումներում»:
«Ինձ համար անակնկալ դարձավ Թուրքիայի հավաքականի ձախողումը այս ընտրական մրցաշարում: Թերիմը հեռացավ` այդպիսին է մարզչի կյանքը: Չնայած անհաջողությանը, ես համարում եմ, որ նա բարձրակարգ մարզիչ է»:
«Ֆուտբոլը մեծ դեր է խաղում ժողովուրդների մերձեցման գործընթացում և մեզ այստեղ լավ ընդունեցին, ինչպես որ մենք ընդունեցինք թուրքերին Երևանում»:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel