Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.10.2009

Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Թուրքիա-Հայաստան 1:0

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդիպեց Թուրքիայի ընտրանու հետ 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Էսքիշեհիր քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում կայացած հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով 1:0 հաշվով:
Ունենալով տարածքային առավելություն առաջին խաղակեսի ընթացքում, Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները ունեին հաշիվը բացելու երկու գերազանց հնարավորություն, բայց ոչ Ազիզին, ոչ Յլմազին չհաջողվեց արդյունքի հասնել: Հայաստանի հավաքականը աշխատում էր պահել գնդակը, չթողնելով դաշտի տերերին գործել արագ և կոմբինացիոն ոճով:
Երկրորդ խաղակեսում Թուրքիայի հավաքականը էլ ավելի ակտիվացավ և մի քանի դրվագներում միայն Էդվարդ Հովհաննիսյանի վարպետության շնորհիվ թուրք ֆուտբոլիստները չկարողացան առաջ անցնել հաշվի մեջ: Բացի այդ, խաղավերջում մեր ֆուտբոլիստները կարող էին արդյունքի հասնել: Հանդիպման ավարտին մնացել էին հաշված վայրկյաններ, երբ տանտերերի կազմում ամենակատիվ ֆուտբոլիստ Այդին Յլմազին հաջողվեց խփել հաղթական գնդակը:

ԹՈՒՐՔԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 1:0 (0:0)
Էսքիշեհիր, «Աթաթուրք» մարզադաշտ
Մրցավար`
Ալեքսանդրու Դեակոնու (Ռումինիա)
Գոլը` Այդին Յլմազ, 90+4

ԹՈՒՐՔԻԱ` Վոլկան Բաբաջան, Սերկան Շահին, Էմրե Օզկան (Ֆուրկան Օզչալ, 46), Սերդար Ազիզ, Այկուտ Դեմիր, Մուրատ Ջեյլան, Այդին Յլմազ, Սերդար Քեսիմալ, Մուսթաֆա Պեքթեմեկ, Թեֆվիկ Քյոսե (Բուրակ Չալիկ, 54), Ֆերհատ Քիրազ (Յիղիթ Գյոքօղլան, 59)

Պահեստայիններ` Ջենք Գյոհեն, Ֆերհաթ Բիքմազ, Գյուրայ Վուրալ, Ումուտ Սյոզեն

Գլխավոր մարզիչ` Համի Մանդիրալի

ՀԱՅԱՍՏԱՆ` Էդվարդ Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Արտաշես Առաքելյան, Արթուր Յուսպաշյան, Լևոն Հայրապետյան, Արտակ Դաշյան, Դավիթ Մանոյան, Մասիս Ոսկանյան (Սարգիս Նասիբյան, 80), Էդգար Մալաքյան (Արտակ Անդրիկյան, 89), Հիրաչ Յագան, Ալբերտ Թադևոսյան (Արամ Բարեղամյան, 76)

Պահեստայիններ` Արմեն Ֆիշյան, Նարեկ Դավթյան, Գագիկ Դաղբաշյան

Գլխավոր մարզիչ` Ֆլեմինգ Սերիցլև

Զգուշացումներ` Դավիթ Մանոյան, 28, Հիրաչ Յագան, 29, Այդին Յլմազ, 45, Սերդար Ազիզ, 47, Մուսթաֆա Պեքթեմեկ, 85, Արտաշես Առաքելյան, 87

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel