Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.10.2009

Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնություն. Ավստրիա-Հայաստան 1:1

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության խմբային փուլում: Վերջին հանդիպումը Ավստրիայի հավաքականի հետ ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: 51-րդ րոպեին Պրոսենիկը բացեց հաշիվը, իսկ 62-րդ րոպեին Արարատ Պողոսյանը խփեց պատասխան գնդակը:
Երկրորդ հադիպումն ավարտվեց Լեհաստանի ընտրանու հաղթանակով Իսրայելի հավաքականի նկատմամբ` 7:0 հաշվով:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը վաստակեց մեկ միավոր և զբաղեցրեց խմբում չորրորդ տեղը:
Առարին երկու տեղերը գրավեցին Լեհաստանի և Ավստրիայի հավաքականներն, որոնք կշարունակեն պայքարը էլիտ-ռաունդում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel