Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.10.2009

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնություն. Ռումինիա-Հայաստան 1:0

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը անցկացրեց վերջին հանդիպումը Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր ընտրանին հանդիպեց Ռումինիայի հավաքականի հետ և պարտվեց 0:1 հաշվով: Միակ գոլի հեղինակ դարձավ Ստոյանը` 13-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը:
Ավստրիայի հավաքականը 1:0 հաշվով առավելության հասավ Շոտլանդիայի ընտրանու նկատմամբ:
Արդյունքում մրցաշարային աղյուսակը ստացավ հետևյալ տեսքը` Շոտլանդիան, Ռումինիան և Ավստրիան վաստակեցին 6-ական միավոր, Հայաստանի հավաքականը պարտվեց բոլոր երեք հանդիպումներում: Այս խմբից Էլիտ ռաունդում պայքարը կշարունակեն Շոտլանդիան ու Ռումինիան:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel