Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

02.11.2009

Եգորովը և Պրիհոդան կսպասարկեն Հայաստանի երիտասարդական հավաքականի հանդիպումները

Ինչպես հայտնի է Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 14-ին և 17-ին կանցկացնի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի հանդիպումները: Նոյեմբերի 14-ին մեր ընտրանին ուժերը կչափի Էստոնիայի հավաքականի հետ: Հանդիպումը կսպասարկի Ռուսաստանի մրցավարական անձնակազմը` Իգոր Եգորովի գլխավորությամբ: Նրան կօգնեն Վլադիսլավ Խոդեևը և Իլյա Բարիշնիկովը: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Ալեքսեյ Կովալյովը:

Նոյեմբերի 17-ին կայանալիք Հայաստան-Իռլանդիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ռադեկ Պրիհոդան: Օգնականներն են Էմիլ Ուբիաշը և Մարտին Վեչերան: 4-րդ պաշտոնյաի պարտականությունները կկատարի Ռադեկ Կոցիանը: Մրցավարական անձնակազմը ներկայացնում է Չեխիան:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel