Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.11.2009

Տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը

Նոյեմբերի 11-ին կայացավ ՀՖՖ Գործադիր Կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: Նիստին ներկա էին գործկոմի անդամներ Ռ. Հայրապետյանը, Է. Ղազարյանը, Տ. Մարգարյանը, Ռ. Սինոյանը, Ս. Իսրայելյանը, Թ. Գրիգորյանը, Լ. Հասրաթյանը, Կ. Հարությունյանը, Հ. Վարյանը, Ա. Մնացականյանը, Վ. Դալլաքյանը, Մ. Զաքարյանը, Է. Մարգարյանը:
Նիստին ներկա էր նաև ՀՖՖ Գործադիր տնօրեն Ա. Մինասյանը:

Օրակարգում դրված էին հետևյալ հարցերը`

1. Ֆլեմինգ Սերիցլևի հաշվետվությունը 6 ամսվա կատարած աշխատանքի մասին:

2. Հաշվետվություն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2009/2010թթ մրցաշարջանի գործունեության մասին:

3. ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների (կոմիտեների) կազմի ներկայացում:

4. ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի և տրանսֆերային տեղափոխությունների կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

5. Մրցավարական, տեսչական աշխատանքների նոր կանոնակարգերի և ծրագրերի քննարկում և հաստատում:

6. Կարեն Նալբանդյանին մրցավարական կոմիտեի կազմում ընդգրկելու մասին:
7. 2009թ “Համերաշխության վճարի” բաշխման քննարկում:

Գործկոմի անդամների առաջարկությամբ և քվեարկությամբ օրակարգում ավելացվեցին ևս երկու հարցեր`

8. 2010 թվականի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ցանկի հաստատում

9. 31.07.09թ. ՀՖՖ Գործկոմի նիստի “Արարատ” ակումբին տրված ժամկետում ներկայացված փաստաթղթերի քննարկում

Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում Գործկոմը քվեարկությամբ ընդունեց հետևյալ որոշումները.

1. Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևի զբաղվածության պատճառով` 6 ամսվա կատարած հաշվետվության հարցի քննարկումը տեղափոխել Գործկոմի հաջորդ նիստ

2. ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2009/2010թթ մրցաշարջանի գործունեությունը գնահատել “լավ” և հաշվետվությունն ընդունել ի գիտություն:

3. Հաստատել ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների (կոմիտեների) առաջարկված կազմը:

4. Հաստատել ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի և տրանսֆերային տեղափոխությունների կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները:

5. Հաստատել մրցավարական, տեսչական աշխատանքների առաջարկված կանոնակարգերն ու ծրագրերը:

6. Հաստատել Կարեն Նալբանդյանին` մրցավարական կոմիտեի կազմում:

7. Հաստատել “Համերաշխության վճարների բաշխման կարգը” և Բարձրագույն խմբի ութ` “Փյունիկ”, “Միկա”, “Ուլիս”, “Բանանց”, “Գանձասար”, “Շիրակ”, “Կիլիկիա” և “Արարատ” ակումբներին հատկացնել 20.000-ական եվրո, իսկ Դիլիջանի “Էրեբունի-Դիլիջան” ակումբին` 11.000 եվրո գումարներ:

8. 2010 թվականի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի քանակը թողնել անփոփոխ` ութ թիմեր, իսկ կազմն ըստ գործող կանոնակարգի:

9. “Արարատ” ակումբի ներկայացված փաստաթղթերը համարել հիմնավոր` հետագա ստուգումներ անցկացնելու պայմանով

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel