27.11.2009
ՀՖՖ-ն վերսկսում է ուսուցիչների վերապատրաստման և գույքի բաշխման աշխատանքները
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ս/թ նոյեմբերի 27-ից կվերսկսի «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագրի շրջանակներում նախատեսված ՀՀ մոտ 900 հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման, մասնագիտական գրականության և մարզական գույքի բաշխման աշխատանքները: Գործընթացը կտևի մեկ ամիս, որի ընթացքում ՀՖՖ ինստրուկտորները կայցելեն հանրապետության բոլոր մարզերը և ՀՀ գիտության և կրթության նախարարության օժանդակությամբ կազմակերպված սեմինար-պարապմունքների ընթացքում ուսուցիչներին կներկայացնեն առարկայի մեթոդական ուղեցույցի և “Ֆուտբոլ” ուսումնամեթոդական ձեռնարկի առանձնահատկություններին, կանցկացնեն գործնական պարապմունքներ: Գործընթացը կուղեկցվի նաև մարզական գույքի բաշխմամբ, ինչպես որ կազմակերպվել էր տարեսկզբին` “պիլոտային” 450 դպրոցների համար:
Ստորև ներկայացնում ենք սեմինար-պարապմունքների անցկացման ժամանակացույցը և անցկացման վայրերը` հրավիրելով շահագրգիռ լրագրողներին տեղեկանալու և լուսաբանելու նշված գործընթացները:
N | Տարածաշրջան | Անցկացման ժամկետը/ Մասնակից դպրոցների քանակը |
Անցկացման վայրը |
1. | Շիրակի մարզ | 27.11.2009թ./120 դպր. | Գյումրու թիվ 30 դպր. |
2. | Գեղարքունիքի մարզ | 01.12.2009թ./96 դպր. | Գավառի թիվ 9 դպր. |
3. | Արագածոտնի մարզ | 03.12.2009թ./92 դպր. | Աշտարակի թիվ 5 դպր. |
4. | Տավուշի մարզ | 04.12.2009թ./56 դպր. | Իջևանի թիվ 1 դպր. |
5. | Արմավիրի մարզ | 08.12.2009թ./88 դպր. | Արմավիրի թիվ 1 դպր. |
6. | Լոռու մարզ | 10.12.2009թ./111 դպր. | Վանաձորի թիվ 24 դպր. |
7. | Կոտայքի մարզ | 11.12.2009թ./67 դպր. | Չարենցավանի թիվ 1 դպր. |
8. | Վայոց Ձորի մարզ | 15.12.2009թ./31 դպր. | Եղեգնաձորի թիվ 1 դպր. |
9. | Արարատի մարզ | 17.12.2009թ./82 դպր. | Արտաշատի թիվ 5 դպր. |
10. |
Սյունիքի մարզ |
18.12.2009թ./68 դպր. |
Գորիսի թիվ 3 դպր. Կապանի թիվ 3 դպր. |
11. | Երևան ք. | 22.12.2009թ. /40 դպր. 23.12.2009թ. /38 դպր. |
Երևանի թիվ 56 դպր. Երևանի թիվ 194 դպր. |