10.12.2009
Տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը
Դեկտեմբերի 9-ին կայացավ ՀՖՖ Գործադիր Կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: Նիստին ներկա էին գործկոմի անդամներ Ռ. Հայրապետյանը, Տ. Մարգարյանը, Ռ. Սինոյանը, Ս. Իսրայելյանը, Թ. Գրիգորյանը, Լ. Հասրաթյանը, Կ. Հարությունյանը, Հ. Վարյանը, Վ. Դալլաքյանը, Մ. Զաքարյանը, Է. Մարգարյանը, Ս. Ավետիսյանը:
Նիստին ներկա էր նաև ՀՖՖ Գործադիր տնօրեն Ա. Մինասյանը:
Օրակարգում դրված էին հետևյալ հարցերը`
1. Ֆլեմինգ Սերիցլևի հաշվետվությունը 6 ամսվա կատարած աշխատանքի մասին:
2. Տրանսֆերային պատուհանների ժամկետների քննարկում:
Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում Գործկոմը քվեարկությամբ ընդունեց հետևյալ որոշումները.
1. Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևի հաշվետվությունը` հաստատել:
2. Փոփոխել տրանսֆերային պատուհանների ժամկետները` սահմանելով հետևյալ ժամանակահատվածները. փոքր տրանսֆերային “պատուհան”` փետրվարի 22 – մարտի 22, մեծ տրանսֆերային “պատուհան”` հունիսի 1 – օգոստոսի 24: