Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.12.2009

ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների ճանաչողական այցը Հայաստան

Դեկտեմբերի 4-ին ճանաչողական այցով Հայաստան էին ժամանել ՈՒԵՖԱ-ի ազգային ֆեդերացիաների զարգացման բաժնի պետ Պասկալ Տորեսը և ՈՒԵՖԱ-ի «Հեթ-տրիկ» ծրագրի մենեջեր Ժոզեֆ Կլեմենտը: Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՖՖ կառուցվող հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնին, մանկապատանեկան մարզադպրոց-ինտերնատի շինարարական աշխատանքներին, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ՀՖՖ կատարված ներդրումներին, հանդիպել ՀՖՖ անձնակազմի հետ, քննարկել հնարավոր տեխնիկական և մասնագիտական աջակցության խնդիրներ:
Աճառյան փողոցին հարող տարածքում կառուցվող հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Հյուրերը մանրամասն ծանոթացան աշխատանքների ծավալին և ընթացքին` հայտնելով իրենց գոհունակությունը կատարվածի վերաբերյալ: Քննարկվեցին կենտրոնի կառուցման ավարտական փուլի և շահագործման հետ կապված հնարավոր բոլոր այն ուղղությունները, որտեղ ՀՖՖ-ն աջակցության կարիք ունի և ՈւԵՖԱ-ն կարող է տրամադրել նման աջակցություն:
Այնուհետև ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՖՖ աշխատակազմի հետ:
Ծավալվեց բաց և անկաշկանդ քննարկում, որի ընթացքում արծարծվեցին հայկական և միջազգային ֆուտբոլային ընտանիքի ներկայիս խնդիրներին և մարտահրավերներին վերաբերվող զանազան հարցեր: Պրն-ք Տորեսը և Կլեմենտը պատասխանեցին ՀՖՖ աշխատակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel