Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.12.2009

Հայտնի դարձան Հայաստանի կանանց հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնություններում

Դեկտեմբերի 15-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում անցկացվեց կանանց Եվրոպայի մինչև 19 և մինչև 17 տարեկանների 2010-2011թթ. առաջնությունների որակավորման փուլերի վիճակահանությունը:

Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականը ընդգրկվել է 1-ին խմբում, որտեղ նրա մրցակցիները կլինեն Անգլիայի, Ֆինլանդիայի և Մոլդովայի ընտրանիները: Մրցաշարը կկայանա Մոլդովայում` 2010թ. սեպտեմբերի 11-ից 16-ը:

Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը ընդգրկվել է 6-րդ խմբում, որտեղ նրա մրցակցիները կլինեն Բելգիայի, Անգլիայի և Թուրքիայի ընտրանիները: Մրցաշարը կկայանա Բելգիայում` 2010թ. հոկտեմբերի 3-ից 8-ը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel