Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.01.2010

ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգի սեմինար- պարապմունք ՀՖՖ-ում

2010 թվականի հունվարի 20-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգի (ՏՀՀ) շրջանակներում կայացավ սեմինար-պարապմունք Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 8 ակումբների և առաջին խմբի «Արարատ» ակումբի ՏՀՀ պատասխանատուների համար: Սեմինարը վարում էին ՏՀՀ պատասխանատուներ ՀՖՖ Միջազգային բաժնի պետ Սաթենիկ Ամիրանյանն ու միջազգային բաժնի մասնագետ Նաիրա Աբրամյանը:
Սեմինարը նվիրված էր անչափահաս ֆուտբոլիստների պաշտպանությանը` մասնավորապես անչափահասների առաջին գրանցման և միջազգային տրանսֆերների իրականացման գործընթացին:
Ներկայացվեցին նաև 2009թ. ՖԻՖԱ-ի կոնգրեսի որոշման համաձայն ՖԻՖԱ-ի Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգում տեղ գտած փոփոխություններն ու լրացումները, որոնք նախօրոք թարգմանվել, ներառվել էին ՀՖՖ համապատասխան կանոնակարգում և ներկայացվել էին ակումբներին:
Տեսական մասին հաջորդեց գործնական պարապմունքը, որի ընթացքում մասնակիցները օգտվում էին ՏՀՀ ինտերնետային հատուկ համակարգից (https:// www.fifatmstest.com)` մուտքագրելով անչափահասների մտացածին տրանսֆերներ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel