Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.02.2010

Սերիցլևը հրապարակեց երիտասարդական հավաքականի կազմը

Մարտի 3-ին Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հավաքականը կհանդիպի Իռլանդիայի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա Դուբլինում, «Թալագտ» մարզադաշտում, ժամը 23:30-ին:
Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ, հրապարակեց ընտրանու կազմը, որը կնախապատրաստվի վերը նշված հանդիպմանը: Փետրվարի 25-ից մարտի 1-ը թիմը կանցկացնի ուսումնամարզական հավաք «Ռեժինե» հյուրանոցում: Մարզումները տեղի կունենան Ավանում կառուցվող հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնի մարզադաշտում:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը`

Դարպասապահներ

Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»)
Գևորգ Պրազյան («Արարատ»)

Պաշտպաններ

Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»)
Գագիկ Դաղբաշյան («Բանանց»)
Լևոն Հայրապետյան («Համբուրգ», Գերմանիա)
Արտակ Եդիգարյան («Փյունիկ»)
Հովհաննես Համբարձումյան («Բանանց»)

Կիսապաշտպաններ

Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»)
Էդգար Մալաքյան («Փյունիկ»)
Մասիս Ոսկանյան («Բրյուգե», Բելգիա)
Արտակ Դաշյան («Մետալուրգ» Դ, Ուկրաինա)

Հարձակվողներ

Գևորգ Ղազարյան («Փյունիկ»)
Հիրաչ Յագան («Ստանդարդ», Բելգիա)
Ալբերտ Թադևոսյան («Փյունիկ»)
Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս)
Գևորգ Բադալյան («Բանիկ» Մոստ, Չեխիա)
Միհրան Մանասյան («Փյունիկ»)


Ստորև ներկայացնում ենք մարզումների ցանկը`

25.02.10 10:30 մարզում
17:00 մարզում
26.02.10 10:00 մարզում
27.02.10 10:00 մարզում
17:00 մարզում
28.02.10 11:00 մարզում
01.03.10 մեկնում Իռլանդիա
02.03.10 23:30 մարզում «Թալագտ» մարզադաշտ
03.03.10 23:30 Խաղ Իռլանդիա-Հայաստան
04.03.10 մեկնում Հայաստան

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel