Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

25.02.2010

Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց հավաքականի կազմը, որը կնախապատրաստվի մարտի 3-ին նախատեսված ընկերական հանդիպմանը Բելառուսի հավաքականի հետ: Փետրվարի 28-ից մարտի 2-ը մեր ընտրանին կանցկացնի ուսումնա-մարզական հավաք: Թիմը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնի մարզադաշտերում:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի ցուցակը`

Դարպասապահներ`

Գևորգ Կասպարով («Կավեհ», Իրան)
Ստեփան Ղազարյան («Բանանց»)

Պաշտպաններ`

Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Հրայր Մկոյան («Միկա»)
Ալեքսանդր Թադևոսյան («Միկա»)
Աղվան Մկրտչյան («Միկա»)
Էդուարդ Կակոսյան («Բանանց»)
Արթուր Ոսկանյան («Բանանց»)

Կիսապաշտպաններ`

Արարատ Առաքելյան («Բանանց»)
Արթուր Եդիգարյան («Պաս», Իրան)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Լևոն Պաչաջյան («Սանատ Նաֆթ», Իրան)
Արտակ Ալեքսանյան («Ուրալ», Ռուսաստան)

Հարձակվողներ`

Սամվել Մելքոնյան («Բանանց»)
Մարկոս Պիզզելի («Փյունիկ»)
Արսեն Բալաբեկյան («Բանանց»)
Էդգար Մանուչարյան («Ապելդորն» Հոլանդիա)

Ռոման Բերեզովսկին («Խիմկի», Ռուսաստան), Ռոբերտ Արզումանյանը («Ռանդերս», Դանիա), և Եղիա Յավրույանը («Մակկաբի» Թ-Ա. Իսրայել) կմիանան թիմին Անթալիայում:

Ստորև ներկայացնում ենք մարզումների ցանկը`


28.02.10 16:00 մարզում
01.03.10 16:00 մարզում
02.03.10 մեկնում Անթալիա
02.03.10 19:00 մարզում
03.03.10 խաղ Բելառուս-Հայաստան
03.03.10 վերադարձ Հայաստան

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel