Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

19.03.2010

Մրցավարական սեմինար ՀՖՖ-ում

Համաձայն ՀՖՖ Ակումբների արտոնագրման ուղեցույցի (Տարբերակ 3.0) մարզական չափանիշի S.04 պահանջի, յուրաքանչյուր մրցաշրջանի մեկնարկից առաջ ազգային ֆեդերացիան պետք է կազմակերպի սեմինար, նվիրված մրցավարական խնդիրներին և ֆուտբոլ խաղի կանոններին: Այդ նպատակով մարտի 19-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ նմանատիպ սեմինար, որը վարում էր ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Արարատ Ճաղարյանը: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացնում էր բաժնի պետի տեղակալ Արթուր Ազարյանը:
Սեմինարը կազմակերպվել էր Բարձրագույն խումբը ներկայացնող ակումբների առաջին թիմերի գլխավոր մարզիչների և ավագների համար: Հրավիրված էին նաև «Արարատ» ՖԱ-ի առաջին թիմի գլխավոր մարզիչն ու ավագը: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին այն նորամուծությունները, որոնք կիրառվելու են Հայաստանի Բարձրագույն խմբի գալիք առաջնության հանդիպումների ընթացքում, ինչպես նաև ևս մեկ անգամ անդրադարձ կատարվեց այն վիճելի իրավիճակներին, որոնք առաջնության հանդիպումների ժամանակ խնդիր են առաջացնում ֆուտբոլիստների և մրցավարների միջև:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel