Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.04.2010

ՈՒԵՖԱ-ն երրորդ տեղի մրցանակ կհանձնի ՀՖՖ մասսայական ֆուտբոլի բաժնին

2010թ. մարտի 25-ին Թել Ավիվում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի հերթական կոնգրեսը: Կոնգրեսի ընթացքում կայացավ ՈՒԵՖԱ-ի Գործկոմի նիստը: Նիստի ընթացքում որոշում կայացվեց պարգևներ հանձնել ՈՒԵՖԱ-ի «Grassroots» ֆուտբոլի շրջանակներում`«Լավագույն առաջատար», «Լավագույն ծրագիր» և «Լավագույն ակումբ» նոմինացիաներում: Հաղթողները կստանան պատվոգրեր և գնդակներ:
ՈՒԵՖԱ-ի անդամ 53 երկրների ազգային ֆեդերացիաներից մրցանակներ հանձնեցին միայն 9-ին: Պարգևներից զերծ չմնաց նաև Հայաստանը: ՈՒԵՖԱ-ն «Լավագույն ծրագիր» նոմինացիայում երրորդ տեղի մրցանակ կհանձնի ՀՖՖ մասսայական ֆուտբոլի բաժնին (ղեկ. Մարինա Թաշչյան)` «Մասսայական ֆուտբոլի տարածման և զարգացման» (Best Grassroots Project 2010) մի շարք միջացառումների իրականացման համար:
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան 2003 թվականից մասնակցում է ՈՒԵՖԱ-ի կողմից իրականացվող «Grassroots» ֆուտբոլի հետ կապված բոլոր միջոցառումներին:
«Grassroots» ֆուտբոլի նպատակն է մասայական ֆուտբոլի զարգացումը Եվրոպական Ֆուտբոլային Ասոցիացիաների Միության անդամ բոլոր երկրներում:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ 2007 թվականին ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է դիպլոմով` որպես «Grassroots» ֆուտբոլի շրջանակներում տարվա լավագույն միջոցառում անցկացրած ֆեդերացիա (Most Valuable Grassroots Football Event 2007), ինչպես նաև 2008 թվականին պարգևատրվել է արդեն 4 դիպլոմով` որպես «Grassroots» ֆուտբոլի շրջանակներում 4 տարբեր նոմինացիաներում`«Թերզարգացածների լավագույն միջացառում» (Best Disabled Grassroots Football Event 2008) , «Խուլ և համրերի ֆուտզալի առաջնություն» (Deaf-and-Dumb Championship, Best Grassroots Futsal Event 2008), «Վետերանների առաջնություն» (Best Veterans Grassroots Football Event 2008), «Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ» (Open Fun Football Schools, Most Valuable Grassroots Football Event 2008) ծրագրերի շրջանակներում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel