Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.05.2010

Հայաստան (U-19) - Իրան (U-19) 1:1

Մայիսի 7-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը անցկացրեց առաջին ընկերական հանդիպումը Իրանի մինչև 19 տարեկանների ընտրանու հետ: «Փյունիկ» ակումբի մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով` 1:1:
Ողջ հանդիպման ընթացքում հյուրերն զգալի առավելություն ունեին, և միայն դարպասապահ Կարեն Իսրայելյանի փայլուն խաղի շնորհիվ մեր հավաքականին հաջողվեց խուսափել խոշոր հաշվով պարտությունից:
Հանդիպման 55-րդ րոպեին հյուրերին հաջողվեց բացել խաղի հաշիվը: Հաջողության հասավ Հադի Դենղանին: Մոտ տարածությունից հարվածը դարպասին Իսրայելյանը կասեցնել չկարողացավ:
76-րդ րոպեին մեր ֆուտբոլիստներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Տուգանայինի խղարակումից հետո, գնդակը բաժին հասավ Վարազդատ Հարոյանին, ով գլխի հարվածով գրավեց Հաստեջեհի պաշտպանած դարպասը:
Ավելացնենք, որ երկրորդ հանդիպումը թիմերը կանցկացնեն մայիսի 9-ին:

ՀԱՅԱՍՏԱՆ (U-19) -ԻՐԱՆ (U-19) 1:1 (0:0)
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ

Մրցավար` Արման Վարդանյան
Գոլերը` Վարազդատ Հարոյան, 76; Հադի Դենղանի, 55

ՀԱՅԱՍՏԱՆ` Կարեն Իսրայելյան, Մանուկ Մուրադյան, Կարեն Չոբանյան (Գևորգ Օհանյան, 35), Գրիշա Խաչատրյան (Արմեն Զաքարյան, 46), Նարեկ Գյոզալյան (Դավիթ Մինասյան, 56), Վաչիկ Եղիազարյան, Վահագն Այվազյան, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Հունանյան (Դավիթ Սուջյան, 41), Հովհաննես Միրանյան (Խորեն Մանուչարյան, 66):
Գլխավոր մարզիչ` Սևադա Արզումանյան

ԻՐԱՆ` Իման Սադեղի Հաստեջեհ, Բահրամ Դաբաղ, Միլադ Ղարիբի, Իման Շիրազի, Ալի Գուդարզի, Մեհրգան Գոլբարի Միշամանդանի, Օմիդ Ալիշահ, Մորթեզա Պուրալիգանջի, Հադի Դենղանի (Մոհամադ Լոտֆիմալանի, 80), Ալիրեզա Ջահան Բախշ Ջիրինդեհ, Յաղուբ Քարիմի (Սաեդ Լոտֆի, 82):
Գլխավոր մարզիչ` Ալի Դուստիմեհր

Զգուշացումներ` Վաչիկ Եղիազարյան (9), Հադի Դենղանի (38):

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel