Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆ (U-19)-ԻՐԱՆ (U-19) 0:3

Մայիսի 9-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը անցկացրեց երկրորդ ընկերական հանդիպումը Իրանի մինչև 19 տարեկանների ընտրանու հետ: «Փյունիկ» ակումբի մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց հյուրերի հաղթանակով` 3:0 հաշվով:
Ինչպես և առաջին հանդիպման ընթացքում, այդպես էլ այսօր Իրանի հավաքականը տիրում էր առավելությանը, սակայն այս անգամ հյուրեին հաջողվեց տոնել հաղթանակ: Երկրորդ խաղակեսում Իրանի ընտրանու ֆուտբոլիստների երեք անգամ գրավեցին Տիգրան Դավթյանի պաշտպանած դարպասը և խոշոր հաշվով հաղթանակ տարան:

ՀԱՅԱՍՏԱՆ (U-19)-ԻՐԱՆ (U-19) 0:3 (0:0)
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Գոլերը`
Օմիդ Ալիշահ, 51, Ալիրեզա Ջահան Բախշ Ջիրինդեհ, 62, Հադի Դենղանի, 66
Մրցավար` Անդրանիկ Արսենյան

ՀԱՅԱՍՏԱՆ` Տիգրան Դավթյան, Արմեն Զաքարյան, Գրիշա Խաչատրյան, Կամո Հովհաննիսյան (Վոլոդյա Բաղդասարյան, 46), Հայկ Հունանյան, Նարեկ Գյոզալյան (Գագիկ Պողոսյան, 46), Վաչիկ Եղիազարյան, Գևորգ Օհանյան (Դավիթ Սուջյան, 27), Խորեն Մանուչարյան, Մանուկ Մուրադյան (Արման Հովհաննիսյան, 56), Վահագն Այվազյան (Դավիթ Մինասյան, 46):

ԻՐԱՆ` Ալիրեզա Սաֆարբեյզամանդ, Ալի Գուդարզի, Մոհամադրեզա Խանզադե Դարաբի, Միլադ Ղարիբի, Բահրամ Դաբաղ (Հադի Մոհամադի, 51), Մորթեզա Պուրալիգանջի (Մեհրգան Գոլբարի Միշամանդանի, 8), Միլադ Քերմանիմայհամ (Սաեդ Լոտֆի, 56), Յաղուբ Քարիմի, Օմիդ Ալիշահ, Ալիրեզա Ջահան Բախշ Ջիրինդեհ (Մոհամադ Լոտֆիմալանի, 80), Հադի Դենղանի:

Զգուշացում` Ալի Գուդարզի (38):

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel