Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.05.2010

«Փյունիկը»` 2010թ. Հայաստանի գավաթակիր

Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» ավելացրեց ևս մեկ ավար իր հարուստ հավաքածուին: Մայիսի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը: «Փյունիկ» և «Բանանց» թիմերի միջև կայացած հանդիպումը պետք է որոշեր այս տարվա գավաթակրին: Անցած մրցաշրջանում վերը նշված թիմերի մասնակցությամբ եզրափակիչ հանդիպումը անցավ լարված պայքարում: Հանդիպման ելքը վճռեց Հենրիխ Մխիթարյանի գոլը` հանդիպման երկրորդ ավելացված րոպեին: Այս անգամ լարված պայքար չստացվեց: «Փյունիկը» ամբողջ հանդիպման ընթացքում ուներ առավելություն, ինչի մասին վկայում է հաշիվը` 4:0: Աչքի ընկան Դավիթ Մանոյանը, Մարկոս Պիզելին և երկու անգամ Գևորգ Ղազարյանը:
«Փյունիկը» հինգերորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր և այդ ցուցանիշով հավասարվեց «Արարատին» և «Միկային»: Ի դեպ, գրանցվեց Հայաստանի Գավաթի խաղարկությունների ամենախոշոր հաշվով հաղթանակը:

ՓՅՈՒՆԻԿ-ԲԱՆԱՆՑ 4:0 (3:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 8000 հանդիսական:
Գոլերը`
Դավիթ Մանոյան, 14, Մարկոս Պիզելի, 41, Գևորգ Ղազարյան, 45+3, 70
Մրցավար` Արարատ Ճաղարյան

ՓՅՈՒՆԻԿ` Արթուր Լեսկո, Սարգիս Հովսեփյան, Արթուր Յուսպաշյան, Վահագն Մինասյան (Վարազդատ Հարոյան, 85), Արտակ Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան, Դավիթ Մանոյան, Էդգար Մալաքյան (Կամո Հովհաննիսյան, 80), Գևորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի, Ալբերտ Թադեւոսյան

ԲԱՆԱՆՑ` Ստեփան Ղազարյան, Հովհաննես Համբարձումյան, Նիկոլայ Նիկոլով, Դարկո Լովրիչ, Գագիկ Դաղբաշյան, Արթուր Ոսկանյան (Նորայր Գյոզալյան, 69), Միգել Վեբերտ դա Սիլվա (Նոա Կասուլե, 80), Սարգիս Կարապետյան, Սամվել Մելքոնյան, Դենիրան Օրտեգա (Արարատ Առաքելյան, 52), Էդուարդո Ռոբերտո դո Սանթոս

Զգուշացում` Վահագն Մինասյան (64)

.

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel