Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

20.05.2010

Էստոնիա (U-21) - Հայաստան (U-21) 2:3

Մայիսի 20-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը անցկացրեց իր հերթական հանդիպումը 2011թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Տալլինի «Կադրիորգ» մարզադաշտում մեր տղաները մրցեցին Էստոնիայի հավաքականի հետ և հաղթեցին 3:2 հաշվով: Առաջին խաղակեսում Գևորգ Ղազարյանը բացեց խաղի հաշիվը, դաշտի տերերը պատասխանեցին Կալաստեի գոլով: Երկրորդ կեսում կրկին Ղազարյանը և Մանոյանը դարձրեցին հաշիվը 3:1: Հանդիպման վերջնամասում էստոնացիներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը:
Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ այս մրցաշարում: Ութ հանդիպումից հետո մեր թիմը վաստակեց 10 միավոր և հավասարվեց Թուրքիայի ընտրանուն, որը սակայն երկու հանդիպում պակաս է անցկացրել:

ԷՍՏՈՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 2:3 (1:1)
Տալլին, «Կադրիորգ» մարզադաշտ

Գոլերը` Կայմար Սաագ, 33, Կեն Կալաստե, 81; Գեւորգ Ղազարյան, 18, 68, Դավիթ Մանոյան, 55
Մրցավար` Պետուր Ռեյներտ (Ֆարերյան կղզիներ)

ԷՍՏՈՆԻԱ` Ստանիսլավ Պեդոկ, Անդրեյ Վեյս, Կեն Կալաստե, Իգոր Մորոզով, Ալեքսեյ Յահիմովիչ, Տանել Վոտի (Ալբերտ Տաար, 67), Անդերո Պերբե, Սիմ Լուտս, Անրի Անիեր (Ալեքսանդր Դմիտրիեւ, 75), Սերգեյ Մոշնիկով (Սիմ Տենո, 60), Կայմար Սաագ

ՀԱՅԱՍՏԱՆ` Էդվարդ Հովհաննիսյան, Արտաշես Առաքելյան, Արտակ Անդրիկյան, Արթուր Յուսպաշյան, Արտակ Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան, Դավիթ Մանոյան, Զավեն Բադոյան (Գևորգ Բադալյան, 69), Էդգար Մալաքյան (Հովհաննես Համբարձումյան, 88), Գեւորգ Ղազարյան (Հիրաչ Յագան, 90), Հենրիխ Մխիթարյան

Զգուշացումներ` Կառլեն Մկրտչյան, 12, Տանել Վոտի, 44, Դավիթ Մանոյան, 52, Սիմ Տենո, 64, Գևորգ Ղազարյան, 75

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel