Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

21.05.2010

Վարդան Մինասյանը հրապարակեց հավաքականի թարմացված կազմը

Մայիսի 17-ին Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակել էր հավաքականի ընդլայնված կազմը, որը նախապատրաստվելու է մայիսի 25-ին կայանալիք Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպմանը: Այսօր հրապարակվեց մեր ընտրանու թարմացված կազմը, որում ընդգրկված է 21 ֆուտբոլիստ:
Մայիսի 21-ից-25-ը թիմը կանցկացնի ուսումնամարզական հավաք: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին:

Ստորև ներկայացնում ենք հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված կազմը`

Դարպասապահներ`

Ստեփան Ղազարյան «Բանանց»
Էդվարդ Հովհաննիսյան «Փյունիկ»

Պաշտպաններ`

Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան «Ռանդերս», Դանիա
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»
Վահագն Մինասյան «Փյունիկ»
Հրայր Մկոյան «Միկա»
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ`

Լևոն Պաչաջյան «Սանատ Նաֆթ», Իրան
Արթուր Եդիգարյան «Պաս», Իրան
Գևորգ Ղազարյան «Փյունիկ»
Կառլեն Մկրտչյան «Փյունիկ»
Սամվել Մելքոնյան «Բանանց»
Արթուր Ոսկանյան «Բանանց»
Արտակ Ալեքսանյան «Ուրալ», Ռուսաստան
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Էդգար Մալաքյան «Փյունիկ»
Մարկոս Պիզելի «Փյունիկ»

Հարձակվողներ

Հենրիխ Մխիթարյան «Մետալուրգ Դ.», Ուկրաինա
Հովհաննես Գոհարյան ԲԱՏԵ, Բելառուս
Էդգար Մանուչարյան «Ապելդորն», Հոլանդիա

Ստորև ներկայացնում ենք մարզումների ցուցակը`

21.05.10 «Փյունիկ» մարզադպրոց 17:00 «բաց» մարզում
22.05.10 «Փյունիկ» մարզադպրոց 17:00 «բաց» մարզում
23.05.10 «Փյունիկ» մարզադպրոց 11:00 «փակ» մարզում
«Փյունիկ» մարզադպրոց 18:00 «փակ» մարզում
24.05.10 «Փյունիկ» մարզադպրոց 18:00 «փակ» մարզում

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel