Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

02.06.2010

ՀՖՖ-ն սկսում է մարզչական B արտոնագրի նոր դասընթաց

2010 թվականի հունիսի 25-ին ՀՖՖ-ն մեկնարկում է մարզչական B արտոնագրի նոր դասընթաց այն անձանց համար, ովքեր դեռևս չունեն վերոնշյալ արտոնագիրը:

Դասընթացը անցկացվելու է չորս փուլով: Ստորև ներկայացնում ենք այդ փուլերը`

Հունիսի 25, 26, 27
Հուլիսի 23, 24, 26, 27, 28, 29, 30
Օգոստոսի 13, 14, 15
Սեպտեմբերի 18, 19, 20, 24, 25, 26, 27, 28

Քննություն տեսական հարցերի շուրջ` սեպտեմբերի 30:

Գործնական հարցերի շուրջ քննությունը տեղի կունենա 2010 թվականի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:

Հիշեցնում ենք, որ գալիք մրցաշրջանից մարզչական B արտոնագրի առկայությունը լինելու է պարտադիր այն անձանց համար, ովքեր ցանկանում են աշխատել որպես մարզիչ:

Այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցել մարզչական B արտոնագրի դասընթացին և դեռևս չեն ներկայացրել համապատասխան դիմում, կարող են դիմել ՀՖՖ մինչև ս.թ. հունիսի 10-ը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel