Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

02.07.2010

Հայաստանի ակումբները մեկնարկեցին Եվրոպայի լիգայում

Հուլիսի 1-ին մեկնարկեց Եվրոպայի Լիգայի 2010-2011թթ. մրցաշրջանի խաղարկությունը: Հայաստանի երկու ներկայացուցիչ պայքարի մեջ մտան առաջին որակավորման փուլից: «Ուլիսը» ընդունել էր իսրայելական «Բնեյ Յեհուդային», իսկ «Բանանցը» հյուրընկալվել էր Լառնակայի «Անորտոսիսին»: «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումը ավատվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Առաջին խաղակեսի վերջնամասում հաշիվը բացելու լավ հնարավորություն ուներ Շոթա Ջիքիան, ով վրիպեց նպաստավոր դիրքից: Հյուրերը պատասխանեցին հանդիպման երկրորդ կեսում: Հերթական գրոհի ժամանակ գնդակը, հեռահար հուժկու հարվածից հետո, դիպավ ուղղահայաց դարպասաձողին: Հանդիպման վերջում «Ուլիսի» ֆուտբոլիստները կարող էին հաղթանակ կորզել, բայց փայլուն իրեն դրսևորեց «Բնեյ Յեհուդայի» նիգերիացի դարպասապահ Աիենուգբան, ով փրկեց իր թիմին վերահաս գոլերից:
«Բանանցը», հյուրընկալվելով Կիպրոսում, չկարողացավ դիմադրել «Անորտոսիսին» և պարտվեց 0:3 հաշվով: Դաշտի տերերը առավելություն ունեին ողջ խաղի ընթացքում, որն էլ կարողացան նյութականի վերածել Կացավակիսի, Օկասի և Կաֆուի գոլերի միջոցով:
Այս զույգերում պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 8-ին:
Տեղեկացնենք նաև, որ «Միկայի» ապագա մրցակիցը` «Ռաբոտնիչկի» (Մակեդոնիա)-«Լուսիտանս» (Անդորրա) զույգի հաղթողը, գրեթե որոշված է: «Ռաբոտնիչկին» հաղթանակ տարավ 5:0 հաշվով և գործնականում ապահովեց իր տեղը երկրորդ որակավորման փուլում:

ՈՒԼԻՍ (Հայաստան)-ԲՆԵՅ ՅԵՀՈՒԴԱ (Իսրայել) 0:0
01.07.10, Երևան, «Հրազդան» մարզադաշտ:
Մրցավար`
Լորենց Ջեմինի (Ալբանիա)

ՈՒԼԻՍ`
Վլադիմիր Մալկով, Վալերի Ալեքսանյան (Թենգիզ Ուգրեկելիձե, 33), Տիգրան Հախնազարյան, Նորայր Գրիգորյան, Արտակ Անդրիկյան, Գեորգի Կրասովսկի, Արտակ Գրիգորյան, Դավիթ Գրիգորյան, Արտյոմ Ադամյան, Գագա Տիբիլաշվիլի (Նորայր Սահակյան, 46), Շոթա Ջիքիա (Վիտալի Լեդենյով, 62):

Գլխավոր մարզիչ` Սևադա Արզումանյան

Պահեստայիններ` Մանվել Աֆրիկյան, Արմեն Տիգրանյան, Նարեկ Դավթյան, Ռաֆայել Մկրտչյան:

ԲՆԵՅ ՅԵՀՈՒԴԱ` Դելե Աիենուգբա, Իցխակ Ազուզ, Դին Մորի, Ավիվ Վիկտոր Հադադ, Կֆիր Էդերի, Լինիչ Սինիշա Հրվատսկո, Լիրոյ Ցաիբի, Օզ Էզրա Ռալի, Շալեւ Մենաշե (Ասի Բալդուտ, 66), Մոշե Բիտոն, Շլոմի Լեւի (Օմրի Աֆեկ Հաֆտկե, 46):

Գլխավոր մարզիչ` Դրոր Կաշտան

Պահեստայիններ` Ռան Կադոխ, Հասան Աբու Զաիդ, Ջորջ Իմսես, Տալ Միշան, Իվան Գարիդո:

Զգուշացում` Օզ Էզրա Ռալի, 36


ԱՆՈՐՏՈՍԻՍ (Կիպրոս)-ԲԱՆԱՆՑ (Հայաստան) 3:0 (2:0)
01.07.10, Լառնակա, «Անտոնիս Պապադոպուլոս» մարզադաշտ:
Մրցավար`
Սթիվեն Մաքլին (Շոտլանդիա)
Գոլերը` Նիկոս Կացավակիս, 24, Յանակիս Օկաս, 31, Կաֆու, 64

ԱՆՈՐՏՈՍԻՍ` Մատուշ Կոզաչիկ, Նիկոս Կացավակիս, Խրիստոս Մարանգոս, Իոանիս Սկոպելիտիս, Յանակիս Օկաս (Գեորգիոս Տոֆաս, 81), Ջեֆրի Լեյվակաբեսի (Մարկո Վիդովիչ, 74), Կրիստովան (Միգել Պեդրո, 71), Կաֆու, Վենսան Լաբան, Ժանիսիո, Գեորգիոս Գեորգիու:

Գլխավոր մարզիչ` Գիլյերմո Հոյոս

Պահեստայիններ` Մարկոս Արգելյո, Կոնստանտինոս Մինտիկիս, Անդրեաս Պապատանասիու, Անդրեաս Կոնստանտինու:

ԲԱՆԱՆՑ` Ստեփան Ղազարյան, Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Նիկոլայ Նիկոլով, Արարատ Առաքելյան, Արթուր Ոսկանյան (Արսեն Բալաբեկյան, 74), Սարգիս Կարապետյան, Վալտեր Պողոսյան, Սամվել Մելքոնյան (Նոա Կասուլե, 40), Դենիրան Օրտեգա, Էդուարդո դո Սանթոս:

Գլխավոր մարզիչ` Ստևիցա Կուզմանոսկի

Պահեստայիններ` Արթուր Թորոյան, Արամ Բարեղամյան, Խաչատուր Ավետիսյան, Էդգար Կակոսյան, Արմեն Զաքարյան:

Զգուշացումներ` Նոա Կասուլե, 62, Հովհաննես Համբարձումյան, 74, Սարգիս Կարապետյան, 78, Նիկոլայ Նիկոլով, 85, Խրիստոս Մարանգոս, 90+1:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel