Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.07.2010

«Բանանցը» և «Ուլիսը» լքեցին եվրոպական ասպարեզը

Հուլիսի 8-ին կայացան Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումները: Երևանի «Բանանցը» ընդունել էր «Անորտոսիսին»: Կիպրոսում 0:3 հաշվով կրած պարտությունից հետո, երևանցիների հնարավորությունները երկրորդ որակավորման փուլ անցնելը կտրուկ նվազել էին: «Բանանցի» ֆուտբոլիստների բոլոր գրոհները ավարտվեցին ապարդյուն, իսկ հյուրերին հաջողվեց մեկ դիպուկ հարված կատարել: Վենսան Լաբանը հնարամտորեն ազատվելով դաշտի տերերի պաշտպանների հսկողությունից մեն-մենակ հայտնվեց Ստեփան Ղազարյանի առջև և իր հաշվին գրանցեց հանդիպման միակ գոլը:
Երևանում գոլազուրկ ոչ-ոքի արձանագրելուց հետո, «Ուլիսին» հարկավոր էր առնվազն իր դարպասը պահել անառիկ և հնարավուրոթյան դեպքում արդյունքի հասնել: Երկուստեք սուր գրոհներով անցած հանդիպումը հաջողություն բերեց «Բնեյ Յեհուդայի» ֆուտբոլիստներին, որոնք առաջին խաղակեսի ավելացված րոպեին բացեցին հաշիվը և կարողացան պահել այն մինչ խաղի ավարտը:
«Բանանցը» և «Ուլիսը» լքեցին եվրոպական ասպարեզը: Հայաստանի վերդին ներկայացուցիչը Եվրոպայի Լիգայում` «Միկան», հուլիսի 15-ին և 22-ին ուժերը կչափի մակեդոնական «Ռաբոտնիչկի» թիմի հետ:

ԲԱՆԱՆՑ (Հայաստան)-ԱՆՈՐՏՈՈՍԻՍ (Կիպրոս) 0:1 (0:1)
08.07.10, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար`
Կրիստոֆ Վիրան (Բելգիա)
Գոլը` Վենսան Լաբան, 37

ԲԱՆԱՆՑ` Ստեփան Ղազարյան, Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Նիկոլայ Նիկոլով, Արսեն Բալաբեկյան (Խաչատուր Ավետիսյան, 90+2), Նոա Կասուլե, Սարգիս Կարապետյան, Միգել Վեբերտ դա Սիլվա (Արթուր Ոսկանյան, 84), Դենիրան Օրտեգա, Վալտեր Պողոսյան (Սամվել Մելքոնյան, 46):

Գլխավոր մարզիչ` Ստևիցա Կուզմանոսկի

Պահեստայիններ` Արթուր Թորոյան, Էդուարդ Կակոսյան, Արամ Բարեղամյան, Արմեն Զաքարյան:

ԱՆՈՐՏՈՍԻՍ` Մատուշ Կոզաչիկ, Նիկոս Կացավակիս, Խրիստոս Մարանգոս (Անդրեաս Պապատանասիու, 72), Իոանիս Սկոպելիտիս, Յանակիս Օկաս, Ջեֆրի Լեյվակաբեսի, Կրիստովան (Անդրեաս Կոնստանտինու, 78), Կաֆու, Վենսան Լաբան (Կոնստանտինոս Մինտիկիս, 63), Ժանիսիո, Գեորգիոս Գեորգիու:

Գլխավոր մարզիչ` Գիլյերմո Հոյոս

Պահեստայիններ` Մարկոս Արգելյո, Մարկո Վիդովիչ, Գեորգիոս Տոֆաս, Միգել Պեդրո

Զգուշացումներ` Սամվել Մելքոնյան, 26, Մատուշ Կոզաչիկ, 42, Հովհաննես Համբարձումյան, 57, Վենսան Լաբան, 61, Ժանիսիո, 85


ԲՆԵՅ ՅԵՀՈՒԴԱ (Իսրայել)-ՈՒԼԻՍ (Հայաստան) 1:0 (1:0)
08.07.10, Թել Ավիվ, «Բլումֆիլդ» մարզադաշտ
Մրցավար`
Ստեֆան Շտուդեր (Շվեյցարիա)
Գոլը` Շալև Մենաշե, 45+1

ԲՆԵՅ ՅԵՀՈՒԴԱ` Դելե Աիենուգբա, Դին Մորի (Իվան Գարիդո, 46), Լինիչ Սինիշա Հրվատսկո, Օզ Էզրա Ռալի (Լիրոյ Ցաիբի, 58), Ասի Բալդուտ, Մոշե Բիտոն, Իցխակ Ազուզ, Օմրի Աֆեկ Հաֆտկե (Շլոմի Լևի, 73), Ավիվ Վիկտոր Հադադ, Կֆիր Էդերի, Շալև Մենաշե:

Գլխավոր մարզիչ` Դրոր Կաշտան

Պահեստայիններ` Ռան Կադոխ, Ջորջ Իմսես, Հասան Աբու Զաիդ, Տալ Միշան

ՈՒԼԻՍ` Վլադիմիր Մալկով, Տիգրան Հախնազարյան, Նորայր Գրիգորյան, Թենգիզ Ուգրեկելիձե, Արտակ Անդրիկյան (Նարեկ Դավթյան, 66), Գեորգի Կրասովսկի, Դավիթ Գրիգորյան, Արտակ Գրիգորյան, Գագա Տիբիլաշվիլի (Նորայր Սահակյան, 67), Արտյոմ Ադամյան, Վիտալի Լեդենյով (Շոթա Ջիքիա, 72):

Գլխավոր մարզիչ` Սևադա Արզումանյան

Պահեստայիններ` Մանվել Աֆրիկյան, Արմեն Տիգրանյան, Կարեն Ալեքսանյան, Ռաֆայել Մկրտչյան:

Զգուշացումներ` Արտակ Գրիգորյան, 43, Ասի Բալդուտ, 65, Շլոմի Լևի, 84

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel