Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.08.2010

Ընկերական հանդիպում. ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ 1:3

Հայաստանի և Վրաստանի երիտասարդական հավաքականների հանդիպման ավարտից մեկ ժամ հետո «Հրազդան» մարզադաշտում սկսվեց Հայաստան-Իրան ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Հայաստանի ընտրանու կազմում առաջին անգամ դաշտ դուրս եկավ դանիական «Ռանդերսի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով սակայն չկարողացավ լիովին օգնել իր թիմի, քանի որ հանդիպման 14-րդ րոպեին փոխարինվեց:
Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում: Իրանի հավաքականի ֆուտբոսլիստները ավելի կազմակերպված խաղ էին ցույց տալիս և ավելի վտանգավոր էին գրոհում: Մի քանի անգամ մեր թիմին փրկեց Ղազարյանը, ում անվստահ խաղը երկու դրվագներում դարձավ մեր հավաքականի պարտության պատճառներից մեկը: Դա կլինի երկրորդ խաղակեսում, իսկ առաջինում, բացի վերը նշվածից, իրանցիները ևս մեկ ռեալ պահ ստեղծեցին և հաջողության չհասան. Փեջման Նուրիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Իսկ 37-րդ րոպեին մեր ընտրանին բացեց հաշիվը: Աղվան Մկրտչյանի ձախից փոխանցումը վերածվեց հարվածի և գնդակը անսպասելիորեն հայտնվեց դարպասում:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասը անցավ լիովին մեր ընտրանու առավելության ներքո: Թվում էր, թե երկրորդ գնդակը հյուրերի դարպասում հայտնվելը միայն ժամանակի հարց է: Սակայն, սկզբից Ռահմաթին և դարպասաձողը փրկեցին Իրանին վերահաս գոլից Արթուր Եդիգարյանի հուժկու հարվածից հետո, այնուհետև արագ հակագրոհից հետո Մարկոսը չկարողացավ դիպուկ հարվածել նպաստավոր դիրքից: Պաչաջյանը մեն-մենակ մնաց դարպասապահի արջև և կրկին անարդյունք: Մեր տղաների ապարդյուն ջանքերի գագաթնակետը դարձավ չիրացաված 11-մետրանոց հարվածը: Մարկոսին տապալեցին տուգանային հրապարակում, գնդակին մոտեցավ Պաչաջյանը և չկարողացավ խորամանկել Ռահմատիին:
Հին ֆուտբոլային օրենքը աշխատեց այս անգամ: Երկու րոպեների ընթացքում հյուրերը առաջ անցան հաշվի մեջ: 68-րդ րոպեին Ղազարյանը սխալվեց անկյունայինի խաղարկման ժամանակ և Սեյեդհադի Աղիլին գնդակն ուղարկեց անպաշտպան դարպասը: Երեք րոպե անց Մոհամադ Նոսրաթին, տուագանային հրապարակի մատույցներից, ուղարկեց գնդակը մեր դարպասը Ղազարյանի գլխավերևով: Հանդիպման վերջում հյուրերն ավելի ակտիվ էին խաղում, չնայած որ մնացել էին 10 հոգով: Երկրորդ դեղին քարտը ստացավ և դաշտից հեռացվեց Իրանի հավաքականի առաջատարներից մեկը` Ջավադ Նեկունամը իսպանական «Օսասունայից»: 5-րդ ավելացված րոպեին Աղիլին խփեց իր երկրորդ գնդակն այս խաղում և վերջակետ դրեց հանդիպման ընթացքին` 1:3

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ 1:3 (1:0)
11.08.10, Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Գոլերը`
Աղվան Մկրտչյան, 37 – Սեյեդհադի Աղիլի, 68, 90+5, 11մ, Մոհամադ Նոսրաթի, 71
Մրցավար` Լևան Կվարացխելիա (Վրաստան)

ՀԱՅԱՍՏԱՆ` Ստեփան Ղազարյան, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Արարատ Առաքելյան, Աղվան Մկրտչյան (Հովհաննես Համբարձումյան, 76), Լևոն Պաչաջյան, Դավիթ Մանոյան (Արթուր Ոսկանյան, 90+5), Արթուր Եդիգարյան (Արտակ Գրիգորյան, 89), Սամվել Մելքոնյան, Մարկոս Պիզելի (Արտակ Դաշյան, 76), Յուրա Մովսիսյան (Էդգար Մանուչարյան, 14):

Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

Պահեստայիններ` Գևորգ Կասպարով, Սարգիս Կարապետյան:

ԻՐԱՆ` Սեյեդմեհդի Ռահմատի, Խոսրո Հեյդարի (Սեյեդմոհամադ Հոսեինի, 80), Հասան Աշջարի (Իման Մոբալի, 46), Սեյեդհադի Աղիլի, Սեյեդջալալ Հոսեինի, Երսեմ Հադադիֆար (Միլադ Զանիդպուր, 46), Ղոլամռեգա Ռեզաեի (Համիդռեզա Ալիասգար, 90+1), Ջավադ Նեկունամ, Ղոլամաբաս Աշոբի (Մոհամադ Նոսրաթի, 46), Փեջման Նուրի, Քարիմ Անսարիֆարդ (Հադի Նորուզիպուր, 75):

Գլխավոր մարզիչ` Սեյեդ Աֆշին Ղոթբի

Պահեստայիններ` Էբրահիմ Միրզապուր, Ալիրեզա Հաղիղի, Հանիֆ Օմրանզադե, Մոհամադ Նուրի:

Զգուշացումներ` Սեյեդմեհդի Ռահմաթի, 17, Սեյեդջալալ Հոսեինի, 25, Աղվան Մկրտչյան, 45, Ղոլամռեզա Ռեզաեի, 45+2, Ջավադ Նեկունամ, 52, Իման Մոբալի, 52, Ջավադ Նեկունամ, 79, Ստեփան Ղազարյան, 90+4

Հեռացում` Ջավադ Նեկունամ, 79

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel