Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.08.2010

Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Հաշվի առնելով «Փյունիկ» ակումբի գրությունն այն մասին, որ խաղացանկում 3-րդ և 4-րդ շրջանների հանդիպումների վայրերը տեղափոխված են` կապված 27-րդ տուրում «Հանրապետական» մարզադաշտի զբաղվածության հետ, ընդունվել է հետևյալ որոշումը`

Ս.թ. սեպտեմբերի 11-ին նշանակված Բարձրագույն խմբի 20-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպումը վերափոխել «Գանձասար»-«Փյունիկ» հանդիպման, սկիզբը` 17:00-ին, Կապանի «Գանձասար» մարզադաշտ:
Ս.թ. նոյեմբերի 6-ին նշանակված Բարձրագույն խմբի 27-րդ տուրի «Գանձասար»-«Փյունիկ» հանդիպումը վերափոխել «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպման, սկիզբը` ժամը 14:00-ին, Երևանի «Փյունիկ» մարզադպրոցի մարզադաշտ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel