Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

25.08.2010

2011թ կանանց Աշխարհի գավաթ. Հայաստան-Պորտուգալիա 0:3

Օգոստոսի 25-ին Հայաստանի կանանց հավաքականը անցկացրեց իր վերջին հանդիպումը 2011թ. կանանց Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակներում: «Միկա» մարզադաշտում մեր ընտրանին ընդունեց Պորտուգալիայի հավաքականին և պարտվեց 0:3 հաշվով: Խաղի ընթացքում հյուրերը, ունենալով առավելություն, օգտագործեցին գրեթե բոլոր ունեցած գոլային պահերը: 31-րդ րոպեին Դոլորես Սիլվային հաջողվեց գեղեցիկ հեռահար հարվածը: 55-րդ րոպեին Կարոլե Կոշտան, անկյունաինի խաղարկումից հետո կրկնապատկեց հաշիվը, իսկ ինը րոպե անց նույն Սիլվան վերջակետ դրեց հանդիմանը:
Հայաստանի կանանց հավաքականը ավարտեց մրցաշարը վերջին տեղում, բոլոր հանդիպումներում կրելով պարտություններ, 1-42 գնդակների տարբերությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ 0:3 (0:1)
25.08.10 Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար`
Ան-Հելեն Օստերվոլդ (Նորվեգիա)
Գոլերը` Դոլորես Սիլվա, 31, 64, Կարոլե Կոշտա, 55

ՀԱՅԱՍՏԱՆ` Աննա Կարապետյան, Հասմիկ Երեմյան (Սոնա Շահինյան, 73), Քրիստինե Ալեքսանյան, Արմինե Խաչատրյան, Մարինե Կարապետյան, Մարիամ Ստեփանյան (Քրիստինե Մանգասարյան, 58), Լիլիթ Կարապետյան (Արփինե Արզումանյան, 71), Մարիամ Թորգոմյան, Էլեոնորա Դավթյան, Անի Ղուկասյան, Գայանե Կոստանյան:
Պահեստայիններ` Թագուհի Գրիգորյան, Տաթևիկ Մանուկյան, Քրիսթինե Հակոբյան, Ալիսա Խաչատրյան

Գլխավոր մարզիչ`
Վաղարշակ Ասլանյան

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ` Ջամիլա Մարեյրոս, Լիզետ Բրանդան (Մարիան Ամարո, 70), Բրունա Մորաիշ, Կարոլե Կոշտա, Կլաուդիա Նետու (Լիլիանա Մարտինշ, 87), Էդիտ Ֆեռնանդես, Անա Բորժես, Պաուլա Կրիստինա (Ռեժինա Պերեյրա, 81), Մոնիկա Գոնսալվիշ , Դոլորես Սիլվա, Անա Լեյտե:

Պահեստայիններ` Պատրիսիա Մորաիշ, Սիլվիա Ռեբելո, Նեշ Բորժես, Լաուրա Լուիշ

Գլխավոր մարզիչ` Մոնիկա Ժորժե

Զգուշացումներ` Բրունա Մորաիշ, 21, Մարիամ Ստեփանյան, 30, Արմինե Խաչատրյան, 45+1

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel