Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.09.2010

ԵՎՐՈ-2012. Հայաստան-Իռլանդիա 0:1

2010թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց իր առաջին հանդիպումը 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեր թիմը մրցեց Իռլանդիայի ընտրանու հետ: Առաջին խաղակեսը մեր տղաների մոտ չստցավեց, ինչի մասին նշեց հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Միայն Ռոբի Քինը կարող էր երկու անգամ գրավեր Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը. առաջին դեպքում Քինը շեղ հարվածեց նպաստավոր դիրքից, երկրորդ դեպքում մրցավարը արձանագրեց խաղից դուրս վիճակ: Դաշտի տերերը նույնպես կարող էին բացել հաշիվը, բայց գնդակը, Յուրա Մովսիսյանի վտանգավոր հարվածներից հետ, անցնում էր դարպասաձողի վրայով:

Երկրորդ խաղակեսում մեր տղաները ակտիվացան և արդեն Շեյ Գիվենը ստիպված էր ցուցադրել իր ողզ վարպետությունը, մասնավորապես Լևոն Պաչաջյանի և Հենրիխ Մխիթարյանի հարվածներից հետո: Հանդիպման հանգուցալուծումը տեղի ունեցավ 76-րդ րոպեին: Մինչ այդ Քինը, ով անցկացնում էր 101-րդ հանդիպումը Իռլանդիայի հավաքականի կազմում, նպաստավոր դիրքից հարվածեց դարպասաձողին: 76-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Քեյթ Ֆեհին հմտորեն օգտվեց մեր պաշտպանների սխալից և դիպուկ հարվածով գրավեց Բերեզոսվկու դարպասի ձախ ներքևի անկյունը:

Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց 0:1 հաշվով: Սեպտեմբերի 7-ին մեր թիմը արտագնա խաղում ուժերը կչափի ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՌԼԱՆԴԻԱ 0:1 (0:0)
03.09.10, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար`
Ժոլտ Սաբո (Հունգարիա)
Գոլը` Քեյթ Ֆեհի, 76

ՀԱՅԱՍՏԱՆ` Ռոման Բերեզովսկի, Կառլեն Մկրտչյան, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Արարատ Առաքելյան, Արթուր Եդիգարյան (Դավիթ Մանոյան, 68), Էդգար Մալաքյան (Էդգար Մանուչարյան, 79), Յուրա Մովսիսյան, Լևոն Պաչաջյան, Արտակ Եդիգարյան (Հովհաննես Համբարձումյան, 71), Հենրիխ Մխիթարյան:

Պահեստայիններ` Գևորգ Կասպարով, Հրայր Մկոյան, Հովհաննես Գոհարյան, Մարկոս Պիզելի:

Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

ԻՌԼԱՆԴԻԱ` Շեյ Գիվեն, Շոն Սենտ Լեջեր, Քևին Քիլբեյն, Ջոն Օ`Շի, Ռիչարդ Դան, Գլեն Ուելան, Լայամ Լոուրենս, Փոլ Գրին, Քևին Դոյլ, Ռոբերտ Քին (Էնդրյու Կեոգ, 85), Էյդեն Մաքգիդի (Քեյթ Ֆեհի, 68):

Պահեստայիններ` Կյարան Վեստվուդ, Ստիվեն Քելի, Դարոն Գիբսոն, Գրեգորի Կանինգհեմ, Կիլիան Շերիդան:

Գլխավոր մարզիչ` Ջովանի Տրապատոնի

Զգուշացումներ` Արտակ Եդիգարյան, 62, Գլեն Ուելան, 88

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel