Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.09.2010

2010թ. ՖԻՖԱ-ի Արդար Խաղի Համաշխարհային Օրեր

Աշխարհը միասնական է արդար խաղի հետ

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և նրա նախագահ պարոն Ռուբեն Հայրապետյանը դիմում են խաղացողներին, մրցավարներին, երկրպագուներին և պաշտոնյաներին` ՖԻՖԱ-ի Արդար Խաղի Համաշխարհային Օրերի ընթացքում Արդար Խաղի ոգուն աջակցելու և այն ողջ երկրում ներկայացնելու հարցում:

2010թ-ի սեպտեմբերի 3-ից 7-ը կայանալիք խաղային օրերին ՖԻՖԱ-ն 14-րդ անգամ նշելու է Արդար Խաղի Օրերը: Այս նախաձեռնությունը վայելում է ՖԻՖԱ-ի նախագահ` պարոն Յոզեֆ Բլատտերի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի անձնական սատարումը:

«Արդար խաղն ու Հարգանքը անհրաժեշտ են մեր սպորտին եւ նրանում ընդգրկվածներից յուրաքանչյուրին»,- հայտարարում է Ռուբեն Հայրապետյանը: «Մենք պետք է ուսումնասիրենք սպորտային ոգու արժեքները և աշխատենք անդադար` այդ մղումներին նեցուկ լինելու համար: Մենք դիմում ենք Հայաստանի բոլոր երկրպագուներին` օգնելու մեզ հաջող տոնել այս օրերը»:

ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն ընդունում են արդար խաղի հիմնարար դերը սպորտում, և երեխաների սպորտային գործողություններում այն կիրառելու անհրաժեշտությունը: «Հետագա զարգացման համար երեխաներն ունեն հզոր արժեքների կարիք, եւ ֆուտբոլը, լինելով թիմային մարզաձև, կհասկացնի նրանց, թե որքան կարեւոր են կարգապահությունը, հարգանքը, թիմային ոգին եւ արդար խաղն ինչպես դաշտում, այնպես էլ կյանքում: ՖԻՖԱ-ի արդար խաղի արշավն իր մեջ ներառում է ավելին, քան զուտ մրցաշարերի ընթացքում արդար խաղի խթանում դաշտում: ՖԻՖԱ-ն վճռական է արդար խաղի կանոնները խրախուսել նաև հասարակության մեջ` առաջնահերթությունը տալով մեր ապագային` մեր երեխաներին»,- նշում է նախագահ Բլատտերը:

Նախագահ Պլատինին ասել է “Հարգանքը ֆուտբոլի հիմնաքարերից է: Ասել է թե հարգանքը խաղի, խաղացողների, խաղի պաշտոնյաների, հակառակորդի եւ երկրպագուների նկատմամբ: ՈՒԵՖԱ-ն չի հանդուրժի ռասիզմը կամ խտրականության այլ դրսևորումներն ինչպես խաղադաշտում եւ տրիբունաներում, այնպես էլ քաղաքներում: Մաշկի գույնն անտեսանելի է մարզական հանդերձանքի ներքո: Ֆուտբոլը լավագույն հողն է համագործակցության եւ բազմազանության համար: Մենք բոլորս էլ հավասար ենք, երբ գնդակը դիպչում է մեր ոտքին, եւ ՈՒԵՖԱ-ն կշարունակի օժանդակել քաղաքացիական պարտականությունների կատարումը, սոցիալական հիվանդությունների դեմ մղվող պայքարը եւ կպաշտպանի հիմնարար հումանիտար սկզբունքները: Եկեք լինենք միահամուռ եւ ցուցադրենք հարգանք:
Արդեն 14-րդ անգամ է, որ նշվելու են ՖԻՖԱ-ի Արդար Խաղի Օրերը` 1997թ-ին դրանց ներկայացվելուց հետո: Նախորդ տարիներին գործողություններ են ձեռնարկվել աշխարհի տասնյակ երկրների սիրողական և բարձրակարգ ֆուտբոլում, ինչպես նաև հանրային նախագծերում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel