Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.09.2010

Հայաստանի ընտրանին անցկացրեց վերջին մարզումը խաղից առաջ

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը «փակ» մարզում անցկացրեց Սկոպյե քաղաքի «Ֆիլիպ II» մարզադաշտում: Մոտ մեկ ժամ տևողությամբ մարզման ժամանակ շեշտը դրված էր երկկողմանի խաղի և խաղային կապերի ամրապնդման վարժությունների կատարման վրա:

Հիշեցնենք, որ ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին, ժամը 23:00-ին «Ֆիլիպ II» մարզադաշտում, որն ի դեպ գտնվում է վերակառուցման փուլում: Այս պահի դրությամբ գոյություն ունեցող երկու տրիբունաներից գործում է միայն մեկը` հյուսիսայինը, որը տեղավորում է 12.000 հանդիսական: Մակեդոնական ԶԼՄ-ի ներկայացուցիչների կարծիքով հանդիպմանը ներկա կլինի մոտ 10.000 հանդիսական:


   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel