Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.09.2010

2012թ. Եվրոպայի առաջնություն. ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան 2:2

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց երկրորդ հանդիպումը 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեր ընտրանին ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը դաշտի տերերի հետ:
Ի համեմատ առաջին հանդիպումների, թիմերի մեկնարկային կազմերում տեղի էին ունեցել փոփոխություններ: Մակեդոնիայի հավաքականում բացակաում էին Ֆիլիպ Դեսպոտովսկին և Վանչե Շիկովը, ով գլխավոր մարզիչ Միրսադ Յոնուզի հետ մեկտեղ, հեռացվել էին խաղադաշտից Սլովակիայի ընտրանու հետ խաղում, մեր հավաքականում Արթուր Եդիգարյանի փախարեն առաջին րոպեներից դաշտ մտավ Դավիթ Մանոյանը:
Գրեթե 12.000 երկրպագուների բանակի ոգևորության ներքո ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստները նետվեցին առաջ, արագ գոլ խփելու միտումով: Առաջին 15 րոպեների ընթացքում միայն Ռոման Բերեզովսկու անձնուրաց խաղը փրկեց մեր թիմին վերահաս գոլերից: Դաշտի տերերին մերթ ընդ մերթ հաջողվում էր ճեղքել մեր թիմի պաշտպանությունը, հատկապես եզրերով, որտեղ գործում էին Գյուրովսկին և Պանդևը: Դաշտի կենտրանական մասում խաղը լիովին վերահսկվում էր դաշտի տերերի կողմից և մեր տղաներին չէր հաջողվում գնդակ խաղարկել: Գրոհների տարափի մեջ մակեդոնացիները կորցրեցին աչալրջությունը և կարող էին հայտնվել հետապնդողի դերում: 17-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը, տուգանային հրապարակի եզրից փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանին և դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպանը շեղ հարվածեց շատ նպաստավոր դիրքից: Դաշտի տերերը շարունակում գրոհել մեծ ուժերով և երկու րոպեների ընթացքում, սկզբից Նաումսկին գլխի հարվածով ուղարկեց գնդակը դարպասաձողի վրայով, այնուհետև Ռիստիչը հարվածեց ուղիղ դարպասաձողին: Իսկ 41-րդ րոպեին հյուրերը բացեցին խաղի հաշիվը: Մակեդոնացիների տուգանային հրապարակում մի շարք սխալ փոխանցումներից հետո, գնդակը ի վերջո հայտնվեց Մովսիսյանի մոտ, ով էլ, գտնվելով սուր անկյան տակ, հմտորեն ուղարկեց գնդակը Նուրեդինովսկու դարպասը: Հաջորդ դրվագը հաջողություն բերեց դաշտի տերերին: Հստակ խաղարկելով դիրքային գրոհը, վերջին հարվածը վստահվեց կատարել Գյորովսկուն, ով էլ շրջադարձ հարվածով անօգնական վիճակում թողեց Բերեզովսկուն:
Երկրորդ խաղակեսն անցավ ավելի հավասար պայքարում: Մեկնարկը մնաց մեր տղաների օգտին. Մովսիսյանը հարվածեց ուղիղ դարպասապահի վրա, իսկ երկու րոպե անց կատարեց լավ փոխանցում Պաչաջյանի վրա. վերջինիս հարվածը չեզոքացրեց դարպասպահը: Կրքերը հետզհետե բորբոքվում էին, հիմնական պայքարը ընթանում էր դաշտի կենտրոնում և տիրող լարվածության արդյունքն եղավ Նաումոսկու և Առաքելյանի քաշկրթուկը, որի արդյունքում մրցավար Էսպեն Բերնտսենը ստիպված եղավ դիմել դեղին քարտերի օգնության: Հանդիպման վերջին րոպեներին մեր տղաները չորս անգամ կարող էին գոլ խփել: Շեղ հարվածներով «աչքի ընկան» Մովսիսյանն (երկու անգամ) ու Մխիթարյանը, Էդգար Մանուչարյանի գլխով հարվածը չեզոքացրեց Նուրեդինոսվսկին: Այնուամնեյանիվ առաջին ավելացված րոպեին Մանուչարյանը արագության վրա փախավ պաշտպաններից և թվում էր հաղթանակ պարգևեց մեր թիմին: Սակայն դաշտի տերերի վերջին գրոհը շլացուցիչ ավարտ ունեցավ մեր թիմի համար: Արարատ Առաքելյանը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում: Նաումոսկի մոտեցավ 11-մետրանոց նշակետին և դիպուկ հարվածով կորզեց մակեդոնացիների համար բաղձալի ոչ-ոքին:

ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան 2:2 (1:1)
Սկոպյե, 07.09.10, «Ֆիլիպ II» մարզադաշտ
Մրցավար`
Էսպեն Բեռնտսեն (Նորվեգիա)
Գոլերը` Մարիո Գյուրովսկի, 42, Իլչո Նաումոսկի, 90+6, 11մ – Յուրա Մովսիսյան, 41, Էդգար Մանուչարյան, 90+1

ՆՀՀ ՄԱԿԵԴՈՆԻԱ` Էդին Նուրեդինովսկի, Ալեքսանդար Տոդորովսկի, Գորան Պոպով, Նիկոլչե Նովեսկի, Իգոր Միտրեսկի, Սլավչո Գեորգիեւսկի (Ֆիլիպ Դեսպոտովսկի, 67), Իվան Տրիչկովսկի, Վելիչե Շումուլիկոսկի, Ստեւիցա Ռիստիչ (Իլչո Նաումոսկի, 62), Գորան Պանդեւ, Մարիո Գյուրովսկի (Բլաժե Իլիոսի, 75):

Պահեստայիններ` Մարտին Բոգատինով, Արմենդ Ալիմի, Բոբան Գռնչարով, Ալեքսանդար Լազարևսկի

Գլխավոր մարզչի օգնական` Վլատկո Կոստով

ՀԱՅԱՍՏԱՆ` Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Արարատ Առաքելյան, Արտակ Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան (Հրայր Մկոյան, 90+2), Դավիդ Մանոյան, Էդգար Մալաքյան (Էդգար Մանուչարյան, 60), Լեւոն Պաչաջյան (Արթուր Եդիգարյան, 70), Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:

Պահեստայիններ` Գևորգ Կասպարով, Հովհաննես Համբարձումյան, Մարկոս Պիզելի, Հովհաննես Գոհարյան

Զգուշացումներ` Մարիո Գյորովսկի, 42, Կառլեն Մկրտչյան, 63, Արարատ Առաքելյան, 67, Իլչո Նաումոսկի, 67, Յուրա Մովսիսյան, 77

   

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel