Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.09.2010

2011թ. Եվրոպայի երիտասարադական առաջնության. Վրաստան-Հայաստան 0:2

2011թ. Եվրոպայի երիտասարադական առաջնության եզրափակիչ հանդիպումների օրը Հայաստանի ընտրանին 2:0 հաշվով հաղթեց հարևան Վրաստանի ընտրանուն և զրկեց վերջինիս խմբում 2-րդ տեղը զբաղեցնելու հնարավորությունից: Կոշտ և ագրեսիվ պայքարում անցած հանդիպումը լարվածության մեջ պահեց մարզադաշտում գտնվող երկրպագուներին, որոնց մեջ էր նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Ունենալով առավելություն ամբողջ խաղի ընթացքում վրաց ֆուտբոլիստները չկարողացան գրավել Գևորգ Պրազյանի պաշտպանած դարպասը, իսկ մեր տղաները խաղավերջում երկու անգամ ստիպեցին Ռոին Կվասխվաձեին հանել գնդակը ցանցից: 90+2 րոպեին Արտակ Դաշյանը կենտրոնով մոտեցավ տուգանային հրապարակի մատույցներին և հեռահար ուժեղ հարվածով գրավեց դաշտի տերերի դարպասը: Մեկ րոպե անց Վալտեր Պողոսյանը, ստանալով գնդակը աջ եզրում խաբս տվեց երեք պաշտպանի և դարպասապահի վրայով ուղարկեց գնդակը ցանցի մեջ:
Այս հանդիպումը դարձավ վերջինը դանիական մասնագետ Ֆլեմիգ Սերիցլևի համար Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: ՀՖՖ-ի հետ պայմանագրի ժամկետն ավարտված է: Սերիցլևը դեռ կշարունակի ղեկավարել ՀՖՖ-ի կողմից անցկացվող "A" կարգի մարզչական արտոնագրի դասընթացը: 

ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 0:2 (0:0)
Թբիլիսի, Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտ
Մրցավար`
Արտյոմ Կուչին (Ղազախստան)
Գոլերը` Արտակ Դաշյան, 90+2, Վալտեր Պողոսյան, 90+3

ՎՐԱՍՏԱՆ` Ռոին Կվասխվաձե, Նիկա Կվեկվեսկիրի, Գուլվերդ Տոմաշվիլի, Լաշա Տոտաձե, Իրակլի Կլիմիաշվիլի (Ռատի Ցինամձգվրիշվիլի, 62), Մուրթազ Դաուշվիլի, Գիորգի Իվանիշվիլի (Թեյմուրազ Շարաշենիձե, 56), Ռեւազ Բարաբաձե, Թոռնիկե Օկրիաշվիլի, Գիորգի Գանուգրավա (Գեորգի Չեդիա, 82), Լեւան Կակուբավա:

Պահեստայիններ` Գիորգի Բախթաձե, Գիորգի Ռեխվիաշվիլի, Գիորգի Խիդեշելի, Լուկա Գուգուչիա:

Գլխավոր մարզիչ` Օթար Գաբելիա

ՀԱՅԱՍՏԱՆ` Գեւորգ Պրազյան, Արտաշես Առաքելյան, Վարազդատ Հարոյան (Գրիշա Խաչատրյան, 46), Արթուր Յուսպաշյան, Լեւոն Հայրապետյան, Մասիս Ոսկանյան, Արտակ Ալեքսանյան (Արտակ Անդրիկյան, 57), Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան, Վալտեր Պողոսյան, Գևորգ Բադալյան (Հիրաչ Յագան, 70)

Պահեստայիններ` Կարեն Իսրայելյան, Գագիկ Դաղբաշյան, Սարգիս Կարապետյան, Կամո Հովհաննիսյան:

Գլխավոր մարզիչ` Ֆլեմինգ Սերիցլև

Զգուշացումներ` Ռևազ Բարաբաձե, 4, Իրակլի Կլիմիաշվիլի, 26, Գիորգի Գանուգրավա, 26, Վարազդատ Հարոյան, 26, Լևան Կակուբավա, 52, Թոռնիկե Օքրիաշվիլի, 85

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel