Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.09.2010

Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնություն. Թուրքիա-Հայաստան 3:0

Սեպտեմբերի 22-ին Իսլանդիայում մեկնարկեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի ընտրական մրցաշարը: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը` Սուրեն Չախալյանի գլխավորությամբ մրցելու է Թուքրիայի, Իսլանդիայի և Չեխիայի ընտրանիների հետ: Այսօր մեր թիմի մրցակիցն էր Թուրքիայի հավաքականը: Ցավոք, մեր տղաների մեկնարկը հաջող չստացվեց: Պարտություն 0:3 հաշվով, որը խիստ նվազեցրեց մեր թիմի հնարավորությունները հաջորդ փուլ դուրս գալու համար: Ի դեպ, հաջորդ փուլ` էլիտ ռաունդ, դուրս են գալիս խմբում առաջին երկու տեղ զբաղեցրած թիմերը և երկու լավագույն թիմերը, որոնք իրենց խբերում կգրավեն երրորդ տեղը:
Խմբի մյուս հանդիպումում Չեպիայի ընտրանին հաղթեց դաշտի տերեին` 4:2 հաշվով:

ԹՈՒՐՔԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 3:0 (1:0)
22.09.10, Ռեյկյավիկ, «ԿՌ-Վյոլուր» մարզադաշտ:
Մրցավար`
Կլեման Տուրպեն (Ֆրանսիա):
Գոլերը` Օկայ Յոկուշլու, 15, Իբրահիմ Յլմազ, 69, Օքան Դենիզ, 73

ԹՈՒՐՔԻԱ` Սերջան Սեն, Ալպարսլան Ջապար, Էնվեր Սահին, Թահա Վելիօղլու, Ահմետ Չալիկ, Սալիհ Ուջան, Օկայ Յոկուշլու, Իբրահիմ Յլմազ, Ռեջեպ Նիյազ (Օքան Դենիզ, 65), Բեյքան Շիմշեկ (Էրկուտ Շենթուրք, 76), Կադիր Ալի (Հաքան Չալհանօղլու, 53):

Պահեստայիններ` Յուսուֆ Մերսին, Մուրաթ Իրիսլի, Այկուտ Գյուլեր, Սելահատին Օզկան:

Գլխավոր մարզիչ` Աբդուլա Էրկան:

ՀԱՅԱՍՏԱՆ` Գևորգ Հարությունյան, Դավիթ Լևոնյան, Արամ Շահնազարյան, Հարություն Օհանյան, Աշոտ Ավագյան, Արսեն Փիլոյան (Վարդան Բակալյան, 66), Գոռ Մալաքյան, Ղուկաս Պողոսյան, Դավիթ Զաքարյան (Արարատ Եգանյան, 41), Նաիրի Մինասյան (Վասպուրակ Մինասյան, 78), Աղվան Պապիկյան:

Պահեստայիններ` Գարեգին Մարկոսյան, Համլետ Ասոյան, Վաչիկ Գրիգորյան, Հակոբ Լոռեցյան:

Գլխավոր մարզիչ` Սուրեն Չախալյան:

Զգուշացում` Ղուկաս Պողոսյան, 8:

Մրցաշարային աղյուսակ

1. Թուրքիա 1 1 0 0 3-0 3
2. Չեխիա 1 1 0 0 4-2 3
3. Իսլանդիա 1 0 0 1 2-4 0
4. Հայաստան 1 0 0 1 0-3 0

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel