Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

24.09.2010

Հայաստանի հավաքականը կխաղա Հունաստանի, Լատվիայի և Իսլանդիայի ընտրանիների հետ

Սեպտեմբերի 24-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2012թ. Եվրոպայի ֆուտզալի առաջնության վիճակահանությունը: 42 հավաքական կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար, նրանցից 11 լավագույնը և մրցաշարի կազմակերպիչ` Խորվաթիան 2012 թվականին կխաղարկեն պատվավոր տիտղոսը: Մրցաշարը կանցկացվի երեք փուլով` նախնական, որակավորման և եզրափակիչ: Հայաստանի ֆուտզալի հավաքականը կսկսի պայքարը նախնական փուլից: Վիճակահանության արդյունքում մեր թիմը հանգրվանեց B խմբում, որտեղ կմրցի Հունաստանի, Լատվիայի և Իսլանդիայի ընտրանիների հետ: Մրցաշարը տեղի կունենա 2011թ. հունվարի 20-24-ը Իսլանդիայում: Որակավորման փուլ դուրս կգա միայն խմբում առաջին տեղ գրաված թիմը: Հաջող հանդես գալու դեպքում, Հայաստանի ընտրանին կհանդիպի Իտալիայի, Սլովենիայի և Բոսնիայի թիմերի հետ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel