Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.10.2010

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 11-ին Երևանում տեղեկություններ են տարածվել, թե իբր հոկտեմբերի 12-ին կայանալիք 2012թ. Եվրոպայի առաջնության Հայաստան-Անդորրա ընտրական հանդիպման տոմսերը սպառվել են:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Տոմսերի արժեքն է`

- արևմտյան տրիբունա` 6000 դրամ
- արևելյան տրիբունա` 4000 դրամ
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 2000 դրամ

Առաքման համար զանգահարել 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 81 11, 55 53 51 հեռախոսահամարներով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel