Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.10.2010

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ուղերձը հայ երկրպագուին

Հարգելի ֆուտբոլասերներ

ԵՎՐՈ-2012 թվականի ընտրական մրցաշարի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը բազում հաճելի պահեր պարգևեց բոլորիս: Սլովակիայի և Անդորրայի հավաքականների հետ հանդիպումներում մեր տղաները ապացուցեցին, որ ի զորու են կատարել իրենց առջև դրված ամենաբարդ խնդիրները, և ամենակարևորը, գեղեցիկ ու արդյունավետ խաղով հաճույք պատճառել մեր երկրպագուներին: Հայաստանի ազգային հավաքականը, որը հանդես է գալիս երիտասարդ կազմով, ձևավորման փուլում է և Ձեր աջակցության շնորհիվ է, որ մեր ընտրանին այսօր հաջողությունների է հասել:
Ես ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր երկրպագուներին` Հայաստանի ազգային հավաքականին բուռն աջակցելու և քաջալերելու համար: Հուսով եմ, որ հաջորդ տարի պատասխանատու հանդիպումների ժամանակ դուք կրկին կլինեք սիրելի հավաքականի կողքին:
Շնորհավորում եմ ողջ հայությանը, մարզասեր հասարակությանը, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամներին այս հաղթնակների առթիվ, կիսելով Ձեզ հետ այն համոզմունքը, որ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն հանդիպումները դեռ առջևում են:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel