Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.10.2010

Տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը

Հոկտեմբերի 15-ին կայացավ ՀՖՖ Գործադիր Կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: Նիստին ներկա էին Գործկոմի անդամներ Ռ. Հայրապետյանը, Տ. Մարգարյանը, Ռ. Սինոյանը, Ս. Իսրայելյանը, Թ. Գրիգորյանը, Լ. Հասրաթյանը, Հ. Վարյանը, Վ. Դալլաքյանը, Մ. Զաքարյանը, Է. Մարգարյանը, Ս. Ավետիսյանը, Ա. Մնացականյանը, Կ, Ղազարյանը:
Նիստին ներկա էր նաև ՀՖՖ Գործադիր տնօրեն Ա. Մինասյանը:

Օրակարգում դրված էին հետևյալ հարցերը`

1. Հերթական ընդհանուր ժողովի անցկացման վայրի ժամի որոշում:

2. Ժողովի օրակարգի հաստատում:

3. Գործադիր տնօրենի ներկայացված տարեկան հաշվեկշռի, եկամուտների և ծախսերի նախահաշվի, ինչպես նաև բյուջեի հաստատում:

4. Համերաշխության վճարների բաշխման հարցի քննարկում

5. ՖԿՏ Կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցի քննարկում:

6. ՀՖՖ ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի կանոնակարգի ներկայացում և հաստատում

7. Հաշվետվություն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2010թ-ի մրցաշրջանի գործունեության մասին:

8. Այլ հարցեր. Այդ թվում ՀՖՖ Գործկոմի անդամ, ՀՖՖ Մրցավարական կոմիտեի նախագահ Լ. Հասրաթյանի կողմից ներկայցաված ս.թ. հոկտեմբերի 13-ին կայացած մրցավարական կոմիտեի նիստի որոշումը:

Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում Գործկոմը քվեարկությամբ ընդունեց հետևյալ որոշումները.

1. Հերթական ընդհանուր ժողովի անցկացման վայրը և ժամը` նշանակել ս.թ. նոյեմբերի 27-ը, ժամը 12:00-ին, ՀՖՖ շտաբ-բնակարանում:

2. Ժողովի օրակարգը` հաստատել:

3. Գործադիր տնօրենի ներկայացված տարեկան հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև բյուջեն` ներկայացնել հաստատման ընդհանուր ժողովի նիստի ժամանակ:

4. Հաստատվեց ՈՒԵՖԱ-ի կողմից առաջարկվող «Համերաշխության վճարների» տրամադրման համար սահմանել նոր կարգը.

- Հավասարապես բաշխել «Համերաշխության վճարը» Բարձրագույն խմբի բոլոր ութ ակումբների միջև, յուրաքանչյուրին 32.500-ական եվրո:

- «Համերաշխության վճարի» տրամադրման միակ նախապայման է սահմանվել` ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի առկայությունը և նրա հետագա կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը:

- Վճարումներ կատարել միանվագ վճարումների տարբերակով:

5. ՖԿՏ Կանոնակարգում առաջարկված փոփոխությունները և լրացումները` հաստատել:

6. ՀՖՖ ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի կանոնակարգը` հաստատել:

7. ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2010թ-ի մրցաշրջանի գործունեության մասին հաշվետվությունը` հաստատել:

8. ՀՖՖ Գործկոմի անդամ, ՀՖՖ Մրցավարական կոմիտեի նախագահ Լ. Հասրաթյանի կողմից ներկայցաված ս.թ. հոկտեմբերի 13-ին կայացած մրցավարական կոմիտեի նիստի որոշումը` հաստատել:

Ելնելով ստեղծված իրավիճակից և հիմք ընդունելով ՖԻՖԱ-ի N1226 հրահանգչական նամակը, ընդունվել է որոշում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը հանդիպումների սպասարկմանը ներգրավել երկու հավելյալ մրցավարի օգնական, որոնք կընտրվեն հանդիպումները սպասարկող տեսուչների կազմից:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel