Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

19.10.2010

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնություն. Իսրայել-Հայաստան 3:0

Հոկտեմբերի 19-ին մեկնարկեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության 11-րդ խմբի ընտրական մրցաշարը: Հայաստանի ընտրանու առաջին մրցակիցը Իսրայելի հավաքականն էր: Լիտվայի Սուդուվա քաղաքում կայացած հանդիպումը ավարտվեց Իսրայելի ընտրանու հաղթանակով` 3:0 հաշվով: Հանդիպման սկզբնամասում Ագաևի և Դորի խփած գնդակաները փաստորեն վճռեցին խաղի ելքը: Հանդիպման վերջում իսրայելցիները ևս մեկ անգամ գրավեցին Կարեն Իսրայելյանի պաշտպանած դարպասը և հաղթեցին 3:0 հաշվով:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 21-ին Իսպանիայի ընտրանու հետ:

ԻՍՐԱՅԵԼ-ՀԱՅԱՍՏԱՆ 3:0 (2:0)
19.10.10, Սուդուվա, «Մարիյամպոլե» մարզադաշտ
Մրցավար`
Բոշկո Յովանետիչ (Սերբիա)
Գոլերը` Ամիր Ագաև, 2, Միհա Դոր, 5, Զեդան Ամար, 85

ԻՍՐԱՅԵԼ` Ռամ Շտրաուս, Էլիազեր Դասա, Օր Լագրիսի, Տալ Խիլա, Ահադ Ազամ, Բեն Բեն Յաիր (Զեդան Ամար, 74), Ռոյ Կեհատ, Ամիր Ագաև (Շադի Շաբան, 56), Էրան Ռոզենբոմ, Տաիբ Տվատվա, Միհա Դոր (Ռաջիդ Ադովի, 87):

Պահեստայիններ` Ռոյ Մաշպատի, Ուրի Կոհեն, Գավրիել Գրիներ, Էլիրան Գորգի:

Գլխավոր մարզիչ` Էլիահու Օհանա

ՀԱՅԱՍՏԱՆ` Կարեն Իսրայելյան, Վարազդատ Հարոյան (Խորեն Մանուչարյան, 42), Գրիգոր Հովհաննիսյան, Գրիշա Խաչատրյան, Վալտեր Պողոսյան, Նարեկ Գյոզալյան, Գագիկ Պողոսյան (Դավիթ Սուջյան, 82), Կամո Հովհաննիսյան (Խաչատուր Ավետիսյան, 74), Արգիշտի Պետրոսյան, Դավիթ Մինասյան, Վահագն Այվազյան:

Պահեստայիններ` Տիգրան Դավթյան, Ալեն Համբարձումյան, Հայկ Հունանյան, Արտուշ Քերոբյան:

Գլխավոր մարզիչ` Սևադա Արզումանյան

Զգուշացումներ` Միհա Դոր, 21, Էլիազեր Դասա, 55, Արգիշտի Պետրոսյան, 74

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel