Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

21.10.2010

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնություն. Իսպանիա-Հայաստան 3:0

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կրեց իր երկրորդ պարտությունը Լիտվայում անցկացվող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության խմբային մցրաշարի շրջանակներում: Հանդիպումը ամբողջովին ընթացավ խմբի ֆավորիտ` Իսպանիայի ընտրանու առավելությամբ, որի արդյունքում պիրենեյան թերակղզու ներկայացուցիչները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մեր թիմի դարպասը:
Սևադա Արզումանյանի գլխավորած թիմը դուրս մնաց հետագա պայքարից և հոկտեմբերի 24-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կհանդիպի Լիտվայի ընտրանու հետ:

ԻՍՊԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 3:0 (2:0)
21.10.10, Սուդուվա, Մարիյամպոլե մարզադաշտ:
Մրցավար`
Ֆիրաթ Այդինուս (Թուրքիա)
Գոլերը` Ալվարո Մարտին, 15, 52, Պաբլո Սարաբիա, 53

ԻՍՊԱՆԻԱ` Էդգար Գուարդիոլա, Ալբերտ Բլասկես (Դանիել Ռամոս, 46), Յոն Աուրտենեչե, Խորդի Ամատ, Խորխե Մերոդիո, Ֆրանսիսկո Սուարես, Ալվարո Մարտին (Ռուբեն Սոբրինո, 61), Ռաֆայել Ալկանտարա, Սերխի Գոմես, Պաբլո Սարաբիա, Սերխի Ռոբերտո (Խեսե Ռուիս, 55):

Պահեստայիններ` Յերայ Ֆերագուտ, Մարկ Մունիեսա, Կևին, Ալեքս:

Գլխավոր մարզիչ` Խուլեն Լոպետեգի

ՀԱՅԱՍՏԱՆ` Կարեն Իսրայելյան, Ալեն Համբարձումյան, Գրիգոր Հովհաննիսյան (Արտուշ Քերոբյան, 57), Գրիշա Խաչատրյան, Վալտեր Պողոսյան, Նարեկ Գյոզալյան (Հայկ Հունանյան, 83), Գագիկ Պողոսյան, Դավիթ Սուջյան (Վահագն Այվազյան, 48), Խորեն Մանուչարյան, Արգիշտի Պետրոսյան, Դավիթ Մինասյան:

Պահեստայիններ` Տիգրան Դավթյան, Վարազդատ Հարոյան, Խաչատուր Ավետիսյան, Կամո Հովհաննիսյան:

Գլխավոր մարզիչ` Սևադա Արզումանյան

Զգուշացումներ` Յոն Աուրտենեչե, 76, Խեսե Ռուիս, 90+1:

Մրցաշարային աղյուսակ
1. Իսպանիա 2 2 0 0 9-0 6
2. Իսրայել 1 1 0 0 3-0 3
3. Լիտվա 1 0 0 1 0-6 0
4. Հայաստան 2 0 0 2 0-9 0

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel