Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.11.2010

Պաբլո Ռոդրիգես. «Ակումբները չպետք է ծախսեն ավելին, քան վաստակում են»

Ս/թ հոկտեմբերի 12-15-ը Հայաստան այցելեց ՈւԵՖԱ-ի ակումբների արտոնագրման բաժնի համապատասխանելիության մենեջեր Պաբլո Ռոդրիգեսը: Այցի նպատակն էր ՀՖՖ արտոնագրման բաժնում ստուգումների անցկացումն ու 2010թ. հրատարակության ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման ձեռնարկի ներկայացումը հայկական ակումբների ներկայացուցիչներին: Ձեռնարկի ներկայացման հիմնական թեմաներն էին` արտոնագրման գործընթացը Եվրոպայում և, հատկապես, նոր «Ֆինանսական արդար խաղի» սկզբունքի ներմուծումը: Ձեռնարկի ներկայացումից հետո պ-ն Ռոդրիգեսը համաձայնվեց կարճ հարցազրույց տալ www.ffa.am կայքին:

- Որո՞նք են ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման ձեռնարկի նոր պահանջները

2010թ. հրատարակության ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման ձեռնարկի հիմնական նպատակն է` առավել առաջադեմ ֆինանսական սկզբունքներով ակումբների կայունության զարգացումն ու պահպանումն է և, հատկապես, պետք է նշեմ կանոնակարգում առկա նոր բաժնի մասին, որը կոչվում է «Ֆինանսական արդար խաղ» (FFP): FFP-ի փիլիսոփայությունը, հիմնական սկզբունքն այն է, որ ակումբները չպետք է ծախսեն ավելին, քան վաստակում են:

- Դուք համոզվա՞ծ եք, որ FFP-ն կընդունվի ակումբների կողմից և վերջիններս հետագայում խնդիրներ չեն ունենա

Նոր կանոնակարգը կիրառության մեջ կմտնի սկսած 2013/2014 մրցաշրջանից: Իրավամբ, դեռևս բոլորը պատրաստ չեն նորամուծություններին: Այդ պատճառով մենք հնարավորություն ենք տալիս ակումբներին, պրոֆեսիոնալ լիգաներին և ազգային ասոցիացիաներին հարմարվել նոր կանոնակարգին, մշակել նոր մարտավարություն: Մենք հանդիպումներ և խորհրդակցություններ էինք անցկացնում ակումբների հետ և, ընդ որում, FFP-ի սկզբունքը առաջ է քաշվել և զարգացում է ապրել ակումբների հետ համատեղ աշխատանքների ընթացքում: ՈՒԵՖԱ-ի նպատակն է` բարելավել ակումբների ենթակառուցվածքը, պաշտպանել ակումբներին և ապահովել վերջիններիս ֆինանսական կայունությունը:

Ո՞վ է վերահսկելու FFP-ի համապատասխանելիության գործընթացը

Վերահսկման պատասխանատվությունը կրելու է 8 անդամից բաղկացած անկախ «Ակումբի ֆինանսական վերահսկողության» մարմինը (CFCP)` Ժան-Լյուկ Դեենեի նախագահությամբ, որը պատասխանատվություն է կրելու վերահսկողության գործընթացի համար` կապված արտոնագրվողի կողմից ներկայացված փաստաթղթերի գնահատման և, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու հետ: «Ակումբի ֆինանսական վերահսկողության» մարմինը` FFP-ի իրականացման առաջին քայլերից է: FFP-ի վերոնշյալ սկզբունքից զատ CFCP-ն պետք է վերահսկի, որպեսզի մրցաշրջանի ընթացքում ակումբի հավելյալ ծախսեր չկատարի այլ ակումբներին, աշխատողներին և հարկային մարմիններին:

- Հայաստանի արտոնագրման համակարգը կարո՞ղ է գործադրել Ֆինանսական արդար խաղի (FFP) սկզբունքը

- Ես համոզված եմ, որ անշուշտ կարող է: FFP-ն, այնուամենայնիվ, ամբողջությամբ չի գործադրվի Հայաստանում, որովհետև, փաստորեն, հայկական ակումբների եկամուտը չի գերազանցում 5 մլն. եվրոն, իսկ այս համակարգի գործադրումը ավելի վերաբերում է եվրոպական ակումբներին, որոնք մեծ գումարներ են ծախսում, օրինակ, տրանսֆերների վրա:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel