Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

17.11.2010

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 59-րդն է

2010 թվականի նոյեմբերի 17-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հոկտեմբերի 20-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 1 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 59-րդ հորիզոնականը: Այս ցուցանիշը, ինչպես նաև միավորների քանակը` 517, ռեկորդային են Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտանին երկրորդն է, երրորդ տեղում է Բրազիլիայի հավաքականը:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի դեկտեմբերի 17-ին:

1. Իսպանիա – 1920 (միավոր)
2. Հոլանդիա – 1718
3. Բրազիլիա – 1493
4. Գերմանիա – 1489
5. Արգենտինա – 1353
6. Անգլիա – 1250
7. Ուրուգվայ – 1174
8. Պորտուգալիա - 1102
9. Խորվաթիա – 1098
10. Եգիպտոս - 1047
13. Ռուսաստան – 1003
18. Սլովակիա – 866
32. Իռլանդիա - 730

36. Ուկրաինա – 698
40. Բելառուս – 648
46. Լիտվա – 576
59. ՀԱՅԱՍՏԱՆ - 517
73. Լատվիա – 446
74. Էստոնիա – 444
76. ՆՀՀ Մակեդոնիա - 439
78. Վրաստան – 422
84. Մոլդովա – 405
90. Ադրբեջան – 381
106. Ուզբեկստան – 303
134. Թուրքմենստան – 173
137. Ղազախստան - 169
149. Տաջիկստան – 121
176. Ղրղզստան – 50
202. Անդորրա - 3

Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները` 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel